Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԵՎ «ՄՈՆՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԵՎ «ՄՈՆՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
30.09.2016

Սեպտեմբերի 30-ին հայաստանյան «Ռոստելեկոմը», «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցչությունը և «Մոնտ» ընկերությունը պաշտոնապես հայտարարեցին ամպային լուծումների ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, որին ներկա էին երեք կառույցների ղեկավարները, ներկայացվեց լիովին նոր մոտեցում արտոնագրված ծրագրային փաթեթների լուծումների վերաբերյալ։

Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն կընձեռվի ամսական բաժանորդագրության տարբերակով ձեռք բերել և օգտվել Մայքրոսոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթից՝ հիմնված ամպային լուծումների իրականացման վրա, ինչն ավելի դյուրին և հարմար կդարձի բիզնես գործընթացները:

Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված են Office 365 երեք արտոնագրային փաթեթների տարբերակներ՝

  • Business Essential (Միայն օնլայն ծառայություններ և 1ՏԲ հիշողություն Onedrive-ում)

  • Business (1ՏԲհիշողություն Onedrive-ում և տեղադրվող Office 2016 Standard)

  • Business Premium (օնլայն ծառայություններ, Onedrive և տեղադրվող Office 2016 Standard)։

««Ռոստելեկոմը» հայաստանյան կորպորատիվ շուկայում երկար տարիներ կայուն և առաջատար դիրք է գրավում՝ շնորհիվ ընկերություններին մատուցվող բարձրակարգ ծառայությունների և սպասարկման ժամանակակից և անհատական համակարգի։ Մենք մշտապես արդիականացնում ենք մեր կողմից բիզնեսին մատուցվող ծառայությունների փաթեթները՝ ավանդական հեռահաղորդակցության ծառայությունները հավելելով բիզնեսի համար շատ կարևոր և անհրաժեշտ նորարական լուծումներով, որոնցից մեկն է՝ ամպային ծրագրային լուծումը: Ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մեկնարկով հնարավորություն կընձեռվի մեր հաճախորդներին մեկ աղբյուրից լայնաշերտ Ինտերնետի, Հեռախոսակապի, ԱյՓի հեռուստատեսության, և այլ ծառայությունների հետ մեկտեղ գնել «Մայքրոսոֆթի» ծրագրային լուծումները, այսինքն՝ այն ծառայությունների ամբողջական փաթեթը, որն անհրաժեշտ է բիզնեսին, ընդ որում ծրագրերի օգտագործման արտոնագրերի նախընտրելի ժամկետները կարող են որոշվել հաճախորդի կողմից»,—նշեց Հայաստանյան «Ռոստելեկոմի», գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության հետ «Ռոստելեկոմը» համագործակցում է ՏՏ ոլորտի ամենատարբեր նախագծերի շուրջ։

«Երկար տարիներ համագործակցում ենք «Ռոստելեկոմ» ընկերության հետ Հայաստանում իրականացվող ամենատարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շուրջ։ Այս նոր ծառայությունը միայն ամրապնդում է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները, և համոզված եմ՝ առաջին հերթին շահավետ կլինի կորպորատիվ շուկայի բոլոր ներկայացուցիչների համար։ Կցանկանայի հատկապես մատնանշել, որ այս համատեղ ծառայության մուտքը շուկա մեծապես կնպաստի ընկերությունների կողմից արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառմանը Հայաստանում, ինչը մեր օրերում արդյունավետ ու անխափան աշխատանքի երաշխիք է հանդիսանում»,—նշեց «Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Շուկայում առաջարկվող Մայքրոսոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթը մինչ այժմ ընկերությունները կարող էին ձեռք բերել առցանց և երկարաժամկետ պայմաններով, մինչդեռ «Ռոստելեկոմի» միջոցով կտրամադրվեն առավել նպաստավոր պայմաններ բոլոր ընկերություններին։

«Մոնտ» ընկերությունը ճանաչվել է «Մայքրոոֆթ» «Ամպային լուծումների լավագույն մատակարար» հուլիսի 15-ին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող Worldwide Partner Conference 2016-ի ժամանակ։

Ամպային համակարգերի օգտագործման անհերքելի առավելությունը կայանում է կապիտալ ծախսերի և ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի զգալի նվազեցումը։ Եթե կազմակերպությունը կառուցում է լոկալ ՏՏ ենթակառուցվածք, այն կարող է տնտեսել միայն հրաժարվելով գնել լրացուցիչ սերվերային տեխնիկա՝ օգտագործելով վիրտուալիզացման տեխնոլոգիաներ։ Ուստի ընկերություններից շատերը նոր լուծումներ են որոնում։

««Մոնտ» ընկերությունը, գնալով առաջ ժամանակի հետ, առաջարկում է ամսական բաժանորդագրությամբ ամպային լուծումներ։ Դիստրիբյուտորի հիմնական նպատակն է «ամպային տրանսֆորմացիան» և «Ռոստելեկոմի» միջոցով մենք ընդլայնում ենք հնարավորությունները՝ արտոնյալ պայմաններ ստեղծելով ընկերության կորպորատիվ բոլոր բաժանորդների համար»,—նշեց Հայաստանում «Մոնտ» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը։

Այսպիսով, եռակողմ համագործակցության արդյունքում հայաստանյան բոլոր իրավաբանական անձանց համար առաջարկվում են նոր՝ ամսական բաժանորդագրության պայմաններ արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառման համար՝ դրանով իսկ հեշտացնելով վերջիններիս ձեռբերման գործընթացն ընկերություններում։

 

Office O 365 հնարավորությունների մասին


             Office

  • Նորագույն տարբերակ է Office Standard (Word, Excel, Power Point, Onenote, Publisher) կամ Pro Plus (Word, Excel, Power Point, Access, Onenote, Publisher) կախված Օ365 բաժանորդագրության տարբերակից:

  • Հնարավորություն է տալիս կիրառել համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի համար։

  • Office Online հնարավորություն


    SharePoint Online + OneDrive

  • Ներքին կորպորատիվ պորտալի հնարավորություն,

  • Համատեղ խմբագրելու հնարավորթյուն online և offline,

  • Կորպորատիվ սոցիալական ցանցի կիրառություն,

  • 1 ՏԲ ծավալի հիշողություն One Drive-ում։


    Exchange Online

  • Բիզնես կարգի ԷլՓոստի հոստինգ և ընդհանուր Օրացույց

  • 50ԳԲ հիշողության ծավալ յուրաքանչյուր օգտատիրոջը

  • Սեփական դոմենային անվան օգտագործում

  • Անտիսպամ, Անտիվիրուս համակարգեր


    Skype for Business

  • Տեսաձայնային կոնֆերանսներ HD որակով

  • Ակնթարթային հաղորդագրություններ

  • Աշխատասեղանի ցուցադրման հնարավորություն և հեռակառավարում։

***

 

«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Microsoft կորպորացիայի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Համագործակցություն ՀՀ Կառավարության հետ՝ կրթության, առողջապահության, սոցիալական, էլ. կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության և այլ բնագավառներում

  • Աջակցություն տեղական ՏՏ արդյունաբերությանը՝ արդի տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցման միջոցով,

  • Գործընկերների էկոհամակարգի ստեղծում,

  • Աջակցություն տեղական մասնավոր և հասարակական ընկերություններին՝ Հայաստանում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման գործում,

  • Նոր կատարելագործված բիզնես լուծումներ,

  • Վերապատրաստում և սերտիֆիկացում։

 

«ՄՈՆՏ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՄՈՆՏ ընկերությունների Խումբը իր գործունեությունը սկսել է 1991 թ և ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր ծրագրային ապահովման դիստրիբյուտոր ընկերություններից մեկը։ ՄՈՆՏԻ դիլերային ցանցում հաշվարկվում են ավելի քան 5000 կազմակերպություններ և ընդգրկում է Ռուսաստանի ողջ տարածքը և ԱՊՀ երկրներ՝ ներառյալ Ադրբեջան, Հայաստան, Բելարուս, Վրաստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուկրաինա և Մոնղոլիա։

Ներկայումս գործում և ակտիվ գործունեություն են ծավալում ընկերության 18 մասնաճյուղեր և 28 առևտրային ներկայացուցչություններ։ Քաղաքների ցանկը, որտեղ գործում է ՄՈՆՏԸ, անընդհատ ընդլայնվում է, ինչը վկայում է ընկերության կայուն և դինամիկ աճի մասին։ Տարածաշրջանում այդպիսի առաջխաղացման ռազմավարությունը ապահովում է ավելի սերտ և էֆեկտիվ համագործակցություն ընկերների հետ, թույլ է տալիս ավելի որակյալ և սեղմ ժամկետներում կատարել պատվերները։ ՄՈՆՏԻ գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում և հավասարապես բարձր մակարդակի ծառայություններ է մատուցում տարածաշրջանի բոլոր գրասենյակներից։

ՄՈՆՏԸ հանդիսանում է այնպիսի խոշոր ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը ծրագրային և ցանցային ապահովման ոլորտում, ինչպիսիք են ՝Aastra, ABBYY, Adobe Systems, Agnitum, Alladin R.D., Askon, Atlansys Software, Autodesk, CA Technologies, Check Point, Commvault, Corel Corporation, Dr. Web, Embarcadero Technologies, Entensys, ESET, Famatech, Fast Reports, Foxit, GFI, IBM, Ideco, Jabra, Kaspersky Lab, Kerio Technologies, McAfee, Microsoft, MicroWorld, NetWrix, Novosoft, Panda Security, Paragon, Plantronics, Polycom, PROMT,  Red Hat, SAP (BI), SmartSoft, Snom, Symantec, Trend Micro, Veeam, Vmware և այլն: