Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՎԻՉ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՎԻՉ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿԸ
08.12.2016

Ամանորյա տոների նախօրեին «Ռոստելեկոմը» իր բաժանորդներին է ներկայացնում նոր աննախադեպ առաջարկ՝ բոլոր նրանք, ովքեր 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն «Ռոստելեկոմի» «Տրիո» ծառայությունների փաթեթին (Ինտերնետ, Սմարթ հեռուստատեսություն, Հեռախոսակապ) մեկ տարի բաժանորդագրության պայմանով, ի թիվս իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների՝ կստանան

– ինտերնետի հավելյալ՝ 2,5 անգամ ավել արագություն,

– հավելյալ մինչև 55 հեռուստաալիքներ,

– անվճար 100 ֆիլմ դիտելու հնարավորություն,

– «Արծաթ» կամ «Ոսկի» հեռախոսահամար անվճար հիմունքներով։

Ամանորյա առաջարկին բաժանորդագրվելով ՝ յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվում մեկ տարի շարունակ օգտվելու իր փաթեթով նախատեսված ինտերնետի հիմնական արագությունից 2.5 անգամ ավելի բարձր՝ մինչև 100 Մբ/վ առավելագույն արագությամբ ինտերնետից (կախված փաթեթից)։

Բաժանորդներին տրամադրվում են նաև հավելյալ մինչև 55 հեռուստաալիքներ և 100 նորագույն ֆիլմ դիտելու հնարավորություն ողջ տարվա ընթացքում։ Իսկ դա նշանակում է՝ ոչ միայն ամանորին, այլ մեկ տարի շարունակ լավագույն ֆիլմերը բաժանորդի ֆիլմադարանում են անվճար։

Բացի այդ, Ամանորյա առաջարկի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ կարող է ընտրել և անվճար ձեռք բերել «Արծաթ» կամ «Ոսկի» դասի հեռախոսահամար:

Ամանորյա առաջարկի մասին առավել մանրամասներ ներկայացված են ընկերության կայքում հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/home/home-promo/new-year-2017-offer ։

«Ռոստելեկոմը» հոգում է իր բաժանորդների հարմարավետության մասին և ջանք չի խնայում նրանց ներկայացնելու նոր, հետաքրքիր և ժամանակակից առաջարկներ։