Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
30.12.2016

«Ռոստելեկոմը» շնորհավորում է ամանորյա տոների կապակցությամբ և տեղեկացնում, որ տոնական օրերին բոլոր բաժանորդներն իրենց բնակարաններում կկարողանան դիտել 130-ից ավելի լավագույն հեռուստաալիքներ և օգտվել մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ կապից (29.12.2016-15.01.2017 ժամանակահատվածում)։

Բացի այդ, ընկերության ֆիլմադարանում (VOD), առանձին ժանրով տեղադրվել են հատուկ ամանորյա 40-ից ավելի ֆիլմեր, որպեսզի բոլոր բաժանորդները, ի թիվս հարյուրավոր նորագույն ֆիլմերի և մուլտֆիլմերի, կարողանան դիտել և զգալ ամանորյա շունչն ու տրամադրությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր այցելելու են «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման սրահներ (ՎՍՍ), տեղեկացնում ենք, որ տոնական օրերին կգործի հատուկ ամանորյա աշխատանքային գրաֆիկ․ վաճառքի և սպասարկման սրահները կգործեն համաձայն հետևյալ ժամանակացույցի՝

-Դեկտեմբերի 31՝ ժ. 11:00-15:00 (երևանյան և մարզային բոլոր ՎՍՍ-ները),
-Հունվարի 3՝ ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երևան, Նալբանդյան 28/1),
-Հունվարի 4՝ ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երևան, Նալբանդյան 28/1),
-Հունվարի 5-6՝ ժ. 12:00-17:00 (երևանյան և մարզային բոլոր ՎՍՍ-ները),
-Հունվարի 7՝ ժ. 12:00-17:00 (երևանյան և մարզային բոլոր ՎՍՍ-ները, բացառությամբ՝ Արարատ, Մարտունի, Ալավերդի, Քաջարան, Դիլիջան),
-Հունվարի 8՝ ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երևան, Նալբանդյան 28/1)։

«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլորի տոներն ու մաղթում բարի ժամանց։