Իրադարձություններ
«ՌՈՍՏԵԼՈԿՈՄԸ» ՄԱՍՆԱԿՑԵՑ Վ․ՊԼԵԽԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մայիսի 20-ին Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կազմակերպվել էր «Կարիերայի օր» խորագրով համաժողով, որի նպատակն էր ընդլայնել կրթության և բիզնեսի համագործակցության շրջանակները, ուսանողներին և դասախոսական կազմին ծանոթացնել առաջատար ընկերությունների գործելաոճին, աջակցություն ցուցաբերել կազմակերպություններում կադրերի համալրման և ուսանողների աշխատանքի տեղավորման գործընթացներին։
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հայաստանյան առաջատար մի շարք մասնավոր ընկերություններից՝ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան, «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ, «Ռոսգոսստախ Արմենիա», «ԻՆԳՈ Արմենիա», Բիզնես դպրոց, խորհրդատվական կառույցներ, ինչպես նաև համակազմակերպիչներ հանդիսացող Գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնից ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունից։
Համաժողովի ընթացում «Ռոստելեկոմը» ներկայացրեց Հայաստանում ուսանողների համար իրականացվող ծրագրերն ու նախագծերը, ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև մրցանակներ շնորհեց կամավոր ուսանողներին, ովքեր վերջերս են ավարտել ընկերության կողմից իրականացվող «Азбука интернета» հերթական դասընթացը տարեցների համար։
Ուսանող-կամավորները պարգևատրվեցին հաշվի առնելով դասընթացների ընթացքում նրանց կողմից ցուցաբերած համբերատար և հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև տարեցներին աջակցելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ համալսարանի ուսանողները դեռ 2015թ․-ից հանդիսանում են կամավոր-դասավանդողներ «Ռոստելեկոմի» կողմից կազմակերպված «Азбука интернета» հայաստանյան նախագծի շրջանակներում, որը նախատեսված է ավագ սերնդի ներկայացուցիչներին համակարգչային հմտություններ ուսանելու համար և անց է կացվում հատուկ մշակված ձեռնարկով։
«Азбука Интернета» նախագծի մասին
«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տրամադրում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։
Մասնավորապես, դասընթացի ժամանակ կիրառվող ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։
Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ
Գ․Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը զարգացնում և ներկայացնում է որակյալ կրթություն, իրականացնում է համատեղ նորարական նախագծեր, զարգացնում է կրթության ոլորտում ՌԴ և ՀՀ համագործակցությունը։
Ներկա դրությամբ մասնաճյուղը իրականացնում է կրթական ծրագրեր միջին մասնագիտական կրթության համար՝ իննամյա կրթության հիման վրա։
Մանրամասն տեղեկատվություն համալսարանի մասին տեղադրված է կրթական հաստատության պաշտոնական կայքում (http://www.rea.ru/ru/org/branches/erevan/Pages/about.aspx ).