Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԵԿՏԵՂՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԴԱՏԱ ԿԵՆՏՐՈՆ


ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԵԿՏԵՂՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԴԱՏԱ ԿԵՆՏՐՈՆ
12.12.2016

Դեկտեմբերի 10-ին «Ռոստելեկոմի» գրասենյակը հյուրընկալեց Վ․Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի սաներին, ովքեր ծրագրով ուսումնասիրում են Cisco համակարգեր։

Այցը մեկնարկեց «Ռոստելեկոմի» մասին կարճ էքսկուրսով, որի ընթացքում նրանց ներկայացվեցին ընկերության հզորություններն ու ծառայությունները (ինչպես կորպորատիվ շուկայում՝ վեբ կոնֆերանս տեսազանգ, վիրտուալ ցանցեր, IP տարանցում, տվյալների հաղորդում, այլ ծառայություններ, այնպես էլ ֆիզիկական անձանց՝ Սմարթ հեռուստատեսություն, IP հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն), ընկերության ցանցի կառուցվածքը, ինչպես նաև կարևոր մանրամասներ հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում ամենադինամիկ զարգացող՝ «Ռոստելեկոմ» ընկերության մասին։

Ուսանողներն այցելեցին Juniper Networks, Cisco Systems, Extreme Networks, Fiber Home, ZTE և այլ ժամանակակից համակարգերով հագեցած դատա կենտրոն, տեղեկացան բոլոր նրբություններին ու սկզբունքներին, որով առաջնորդվում է ընկերությունը ցանցի կառուցման, շահագործման ու կառավարման հարցերում։

Այցի նպատակն էր ուսանողներին գործնական տեղեկատվություն տրամադրել լայն կիրառություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխանող գերժամանակակից համակարգերի և դրանց կիրառման հնարավորությունների մասին։

Հիշեցնենք, որ հայաստանյան «Ռոստելեկոմի» և Երևանում Վ․Պլեխանովի համալսարանի երևանյան մասնաճյուղի միջև համագործակցությունը երկարատև և բազմակողմանի բնույթ է կրում՝ ընդգրկելով ուսանողներին կրթելու և ժամանակակից տեխնոլոգիաների գործնական իրազեկման հիմնական ուղղությունները։


Վ․Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի մասին

Գ․Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը զարգացնում և ներկայացնում է որակյալ կրթություն, իրականացնում է համատեղ նորարարական նախագծեր, զարգացնում է կրթության ոլորտում ՌԴ և ՀՀ համագործակցությունը։

Մանրամասն տեղեկատվություն համալսարանի մասին տեղադրված է կրթական հաստատության պաշտոնական կայքում (http://www.rea.ru/ru/org/branches/erevan/Pages/about.aspx ).