Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԱՄԱՌՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՀԵՏ․ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


25.07.2019

 

Հուլիսի 14-ից «Ռոստելեկոմ»-ը մեկնարկել է «Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմ»-ի հետ» կինոդիտումների շարքը ՀՀ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում։ Բացօթյա կինոդիտումների ընթացքում ընկերության կողմից ստեղծվող ուրախ և տրամադրող մթնոլորտը յուրաքանչյուր քաղաքում կազմակերպվում է ամենաբանուկ հանգստյան գոտիներում՝ քաղաքապետարանների հետ համագործակցությամբ։

Միջոցառումներ արդեն իսկ անց են կացվել 5 քաղաքներում՝ Արմավիր, Մասիս, Հրազդան, Արարատ և Աշտարակ, առաջիկայում ցուցադրություններ նախատեսվում են Չարենցավան, Սևան և Իջևան քաղաքներում։


Բացօթյա կինոդիտումները հիանալի հնարավորություն են ընտանիքի անդամների և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու․ ընդգրկված են հայկական կինոարտադրության ժամանակակից մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ հնարավորություն ընձեռելով թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրիկներին վայելելու ամառային երեկոները բացօթյա կինոթատրոնում։


Առաջիկա ցուցադրությունների, ինչպես նաև արդեն իսկ անցկացված դիտումների վերաբերյալ տեղեկատվություն և լուսանկարներ ներկայացված են «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև իրադարձություններ բաժնում։


Հետևելով ընկերության պաշտոնական էջում տեղադրվող միջոցառումներին՝ հնարավոր է տեղեկություն ստանալ առաջիկա կազմակերպվող կինոդիտումների քաղաքների և հասցեների վերաբերյալ։

Ամառն ավելի հետաքրքիր և գունեղ է «Ռոստելեկոմ»-ի հետ․ հետևեք մեր շրջիկ կինոթատրոնի մասին նորություններին։