Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ. ԱՄԱՆՈՐՅԱ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ. ԱՄԱՆՈՐՅԱ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է
28.12.2016

Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» հերթական ներդրումն է իրականացնում հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար՝ ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ նախագիծը։

«Ռոստելեկոմը» «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը, որը դեկտեմբերի վերջից սկսած հեռարձակվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ «Ռոստելեկոմի» ցանցում՝ պատկերների լավագույն՝ HD որակով։
Հեռուստանախագծի շրջանակներում ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն են ստացել բացառիկ պայմաններով մեկ օր առաջ դիտելու լավագույն հեռուստասերիալները ոչ միայն առանց գովազդի, այլ նաև օրվա ցանկացած պահին` օգտագործելով Նախկին հաղորդումներ (TV on Demand) ծառայությունը:

Մեկ այլ նշանակալի առավելություն է գերազանց որակը, ինչն ապահովում է ամենավառ ու գունեղ պատկերով հեռուստադիտումը։

«Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերը հագեցած է ամենադիտվող սիթքոմներով ու բոլոր ժամանակների ամենասիրված հաղորդումներով, որոնք մշտապես թարմացվելու և նորացվելու են՝ հեռարձակելով ու հեռուստադիտողի դատին ներկայացնելով նոր հեռուստանախագծեր Պրեմիում որակով։

«Շանթ հեռուստաընկերության հետ համագործակցությունը մեր բաժանորդներին հնարավորություն կտա մշտապես լինելու մեկ քայլ առաջ և շուրջօրյա դիտելու որակյալ, դիտարժան հաղորդումներ ու նախագծեր»,—նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։