Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ


10.12.2020

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ընդլայնել հասանելիության աշխարհագրությունը մայրաքաղաք Երևանում։ Ընկերության ժամանակակից և որակյալ ծառայություններից այսուհետ կարող են օգտվել նաև Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները։
«Ռոստելեկոմ»-ի կողմից առաջարկվող լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի և նորագույն Սմարթ IP հեռուստատեսության շնորհիվ բնակիչներին տրամադրվում են որակյալ ծառայություններ՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար։
«Մեզ համար շատ կարևոր է ժամանակակից ծառայությունների մշակմանը և մատուցմանը զուգահեռ ավելացնել նաև նորանոր բնակավայրեր մեր հասանելիության քարտեզում։ Դրա շնորհիվ բնակչության առավել լայն շրջանակներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու ընկերության ծառայություններից՝ առօրյայում հուսալի կապ ունենալու, ինչպես նաև աշխատանքային պրոցեսները առավել հարմարավետ դարձնելու համար։ Հատկապես վերջին շրջանում, երբ այդքան կարևոր են առցանց հասանելիությունը և թվային գործիքները, ընկերությունը շարունակում է բաժանորդներին ապահովել պահանջարկին համահունչ բարձրակարգ ծառայություններով»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ընկերության ծառայությունները առայժմ հասանելի են Գարեգին Նժդեհ, Բագրատունյաց և Արտաշեսյան փողոցների հասցեներում։ Բոլոր նոր բաժանորդագրվողները կստանան ինտերնետի եռապատիկ արագություն։
«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ընկերության պաշտոնական կայքում՝ www.rtarmenia.am :