Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵՑ ՖԻԹՆԵՍ ՀԱՎԵԼՎԱԾ ՄՇԱԿԱԾ ԹԻՄԻՆ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵՑ ՖԻԹՆԵՍ ՀԱՎԵԼՎԱԾ ՄՇԱԿԱԾ ԹԻՄԻՆ
14.11.2016

Նոյեմբերի 10-ից 11-ը Նորարարականլուծումներիևտեխնոլոգիաներիկենտրոնի (ISTC) նորաբաց գրասենյակում անցկացվեց «Smarter Armenia’ 16» հեքեթոնը, որի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից սահմանված մրցանակին արժանացավ` Ֆիթնես հավելված մշակած «Triple-E»թիմը։ Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան տեսաձայնագրություններ՝ ելնելով մարմնի կառուցվածքից, սեռից, քաշից և այլ առանձնահատկություններից։ Հետագայում նախատասվում է հավելվածը ներառել «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Հավելվածներ բաժնում։

Հեքեթոն երկօրյա մրցույթը հնարավորություն ընձեռեց երիտասարդ հայ սկսնակների ու ծրագրավորողների ոչ միայն մշակելու լուծումներ առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, այլ նաև ծանոթանալու IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, ստեղծելու նոր ինովացիոն լուծումներ կամ բարելավելու իրենց կողմից արդեն իսկ մշակված լուծումները IBM տեխնոլոգիաների միջոցով:

Հաղթողները մրցանակ ստացան հետևյալ 5 անվանակարգերում՝

  • «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Triple-E» թիմը՝ արժանանալով 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:

  • «Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում»՝ անվանակարգի հաղթողն էր «Finely» թիմը: «Finely»-ին Արդշինբանկի կողմից ստացավ 1000 ԱՄԴ մրցանակ:

  • «Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինգո Արմենիա ապահովագրականը 1000 ԱՄԴ մրցանակ հանձնեցին «Yamaka» թիմին:

  • Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար անվանակարգում ISTC կողմից 500 ԱՄԴ մրցանակ ստացավ «ArmSol» թիմը:

  • IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի արժանացավ 2 թիմ՝ Worst ever team-ը և ArmSol-ը: Վերջիններիս հնարավորություն ընձեռնվեց միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և ստանալ 120,000 ԱՄԴ կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։

«Smarter Armenia ’16»-ին մասնակցում էին 13 սկսնակ թիմեր, որոնք մշակել էին ֆիտնես chatbot-երից սկսած մինչև աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված լուծումներ: Հեքեթոնի հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատման արդյունքում, որի կազմում էին ներկայացուցիչներ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (Ռոստելեկոմ Արմենիա), Արդշինբանկ, Ինգո Արմենիա ապահովագրական, IBM և Գրանատուս Վենչուրսի ընկերություններից։

 «Smarter Armenia ’16» հեքեթոնն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Միջոցառման գործընկերներն էին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը («Ռոստելեկոմ» Հայաստան), Արդշինբանկը և Ինգո Արմենիա ապահովագրականը:

ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայրկայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով:

Տեղակայված լինելով Երևանիպետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում՝ կենտրոնը զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM տեխնոլոգիական լուծումներով: Կենտրոնն առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով նրանց աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվության, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն: