Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ


ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
29.12.2016

Դեկտեմբերի 27-ին «Ռոստելեկոմը» ամփոփեց Վանաձորի գրասենյակում անցկացվող «Ստացիր քո սմարթֆոնը կամ պլանշետը» խաղարկության արդյունքները։

Խաղարկությունն անց էր կացվում բոլոր անձանց միջև, ովքեր նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում բաժանորդագրվել էին Վանաձորի՝ Տիգրան Մեծ փողոցի նորաբաց վաճառքի և սպասարկման սրահում։

Վիճակահանության արդյունքում, որն անցկացվում էր 24 բաժանորդագրված անձանց միջև, 4 hաջողակները ստացան պլանշետներ և հեռախոսներ։

Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծ պողոտա 20 հասցեում, «Ռոստելեկոմ» ընկերության արդի վաճառքի և սպասարկման սրահը (ՎՍՍ) պաշտոնապես գործում է նոյեմբերի սկզբից։

«Ռոստելեկոմը» երևանյան և մարզային բաժանորդներին շարունակելու է անակնկալներ մատուցել և դրական տրամադրություն ապահովել ողջ տարվա ընթացքում։