Իրադարձություններ
ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
«Ռոստելեկոմը» շարունակում է արդիականացնել և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնել իր սպասարկման գրասենյակները։
Նոյեմբերի 6-ին այս անգամ Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծ պողոտա 20 հասցեում, պաշտոնապես բացվեց ընկերության`արդի վաճառքի և սպասարկման սրահը (ՎՍՍ)։
«Վանաձոր քաղաքում մենք բավական մեծ ակտիվություն ենք նկատում և ուրախ ենք տեղեկացնել, որ գործարկում ենք լիովին նորացված մեր վաճառքի և սպասարկման երկրորդ սրահը։»—նշեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմն» այսուհետ Վանաձոր քաղաքի բնակիչներին՝ ժամանակակից ենթակառուցվածքներով և նույն ջերմությամբ կընդունի առավել հարմարավետ ու ընդարձակ սպասարկման սրահներում։
Հայտարարվեց նաև անակնկալի մասին՝ Վանաձորի նոր ՎՍՍ-ում մինչև դեկտեմբերի 15-ը բաժանորդագրված այցելուների միջև «Ռոստելեկոմի» կողմից կխաղարկվեն նորաոճ պլանշետներ և հեռախոսներ։