Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ


28.03.2020

«Ռոստելեկոմ» ընկերությունը անընդմեջ միջոցառումներ է ձեռնարկում արտակարգ դրության օրերին բնակչությանը որակյալ և հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

«Ռոստելեկոմ»-ը ծառայություններ է մատուցում նույնիսկ կարանտինային հատուկ հսկողության վայրերում՝ ապահովելով տարատեսակ կապի միջոցներով և միաժամանակ հաճելի և հետաքրքիր դարձնելով ժամանցը մեկուսացման ընթացքում:


Կարանտինային մեկուսացման առաջին իսկ օրվանից ընկերությունը անվճար ինտերնետ հասանելիություն է ապահովում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հետագայում «Ռոստելեկոմ»-ը անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը թե՛ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, թե՛ այլ կարանտինային վայրերում, այդ թվում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (Սպորտ բազա):


«Մենք գիտակցում ենք, թե այս օրերին որքան կարևոր է լինել մեր ինքնամեկուսացված քաղաքացիների, այդ թվում բժիշկների կողքին, ովքեր անում են անհնարը՝ հանուն բոլորիս առողջության: Ընկերության կողմից տրամադրվող որակյալ ծառայությունները հնարավորություն կտան Ծաղկաձորում մեկուսացված մեր քաղաքացիներին անխափան կապի մեջ լինելու արտաքին աշխարհի հետ և կարանտինային ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը :


«Ռոստելեկոմ» ընկերությունը արտակարգ դրության ամբողջ ընթացքում շարունակական միջոցառումներ է ձեռնարկում՝ քաղաքացիներին որակյալ ինտերնետ կապով և հեռահար աշխատանքի համար լրացուցիչ ծառայություններով ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում (www.rtarmenia.am/news/category/news ) և պաշտոնական ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/rtarmenia/ ) :