Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ
05.09.2016

Ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղակայված կենտրոնական վաճաքի և սպասարկման սրահում «Ռոստելեկոմը» պաշտոնապես ներկայացրեց լիովին նոր առաջարկ երևանյան և մարզային բոլոր ուսանողների համար։

«Յուրաքանչյուրիս կյանքում ուսանողական տարիներն ամենագունեղ ու ակտիվ ժամանակահատվածն են, երբ ազատ շփումն ու անմոռանալի տպավորությունները հաջորդում են միմյանց։ Այժմ վստահ կարող եմ ասել, որ ուսանողների կյանքի անբաժան մասն են կազմում նորագույն տեխնոլոգիաները, թե՛ գիտելիքների ձեռքբերման, թե՛ շփման և թե՛ հանգստի կազմակերպման ընթացքում։ Այս և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով Մենք ձևավորեցինք լիովին նոր առաջարկ, որը կթեթևացնի և առավել գունեղ կդարձնի ուսանողների և նրանց հարազատների կյանքը։ Նոր՝ «Տրիո ուսանողական» առաջարկը ձևավորվել է հիմքում ունենալով մարկետինգային մի շարք հետազոտություններ, և վստահ եմ, որ ուսանողները մեծ ուրախությամբ կօգտվեն մեր այս փաթեթային առաջարկից»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Տրիո ուսանողական» փաթեթային առաջարկը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն օգտվելու ընկերության ամենապահանջված փաթեթային առաջարկից, այլ նաև ստանալու հավելյալ հնարավորություններ։

Մասնավորապես, ի հավելում շուրջ 50 լավագույն հեռուստաալիքների, 40Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիության, ֆիքսված հեռախոսակապի 500-ից ավելի րոպեների և մի շարք այլ հնարավորությունների, «Տրիո ուսանողական» փաթեթի շրջանակներում ամսական 10,000 դրամ գումարի դիմաց ուսանողները մեկ տարի շարունակ ստանալու են հավելյալ 10Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն (այսինքն՝ 50Մբ/վ), 10 հեռուստաալիք (РЕН ТВ, ID Xtra, Nat Geo Wild, Travel+Adventure, MTV Hits, Кинохит, Киномикс, Кинокомедия, Матч! Футбол 1, ЖИВИ!), ինչպես նաև 100 ֆիլմ դիտելու հնարավորություն։

Փաթեթին հնարավոր է միանալ միայն մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը՝ ներկայացնելով ուսանողական տոմս կամ կուպոն, որը տրամադրվելու է բացառապես ուսանողներին։