Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՏԻՄԱՏԻ և ԷԼՈՒԱՆ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ ԺԱՄԱՆՑԻ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՏԻՄԱՏԻ և ԷԼՈՒԱՆ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ ԺԱՄԱՆՑԻ
04.12.2015


«Ռոստելեկոմը», հանդիսանալով Տիմատի (timatimusic.com) և Էլուան հայաստանյան համերգի գլխավոր հովանավոր, դեկտեմբերի 6-ին հրավիրում է հիփ-հոփ ոճի բոլոր սիրահարներին անմոռանալի երեկո անցկացնելու Երևանի՝ Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մինչ համերգը՝ 17։00-19։00, հյուրերին սպասում են անակնկալներ բոլոր հովանավորների կողմից՝ ներկայացված առանձին տաղավարներում։ Անակնկալներն անմոռանալի հիշողություններով կլցնեն յուրաքանչյուրի օրը և լավ տրամադրությամբ կուղղորդեն դեպքի այդքան սպասված համերգը։

Համերգի ընթացքում երգիչները կներկայացնեն իրենց երգացանկի ամենահայտնի և սիրված կատարումներից, ինչպես նաև հանդես կգան զուգերգերով։

«Ռոստելեկոմի» համար այս համերգը հանդիսանում է Սմարթ հեռուստատեսության մասին իրազեկման արշավի եզրափակիչ՝ երևանյան փուլը։ Մինչ այդ համերգներ և այլ միջոցառումներ են տեղի ունեցել Կապան, Աբովյան և Վանաձոր քաղաքներում հայ աստղերի մասնակցությամբ։