Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմը պարգևատրեց Վանաձորի պատանի շախմատիստներին


28.11.2014

Նոյեմբերի 27-ին Վանաձոր քաղաքի Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադրպոցում տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, որի հաղթողները պարգևատրվեցին արժեքավոր մրցանակներով Ռոստելեկոմ ընկերության կողմից: Առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին բջջային հեռախոսներով, որոնք հետագայում կօգնեն նրանց նաև առցանց մրցաշարերի մասնակցել:

Vanadzor chess tournament

Մարզադպրոցի սաները մարզվում են FIDE-ի բարձրակարգ մարզիչների գլխավորությամբ և  հաճախ մասնակցում են տեղական ու միջազգային մրցաշարերի: Վերջիններս հաճախ անց են կացվում առցանց:

Ռոստելեկոմի կողմից արդեն մեկ տարի է՝ 2013թ.-ի հոկտեմբերից, անվճար հիմունքներով գերարագ ինտերնետով է ապահովվել Վանաձորի այս կրթահամալիրը, որպեսզի մարզիկները առցանց մրցաշարերի շնորհիվ առավել մեծ փորձառություն ձեռք բերեն:

Ռոստելեկոմի կողմից երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերը բազմաթիվ են, շարունակական բնույթ են կրում և միտված են բարձրակարգ մասնագետների նոր սերնդի ձևավորմանը: