Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՑԱՆՑՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԻՏԵԼ VIASAT ԸԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ


24.09.2020

Սեպտեմբերի 23-ից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդներին հասանելի են համաշխարհային բարձր վարկանիշ վայելող Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները։
Viasat hեռուստաալիքները առանձնանում են իրենց տարաբնույթ և բազմաժանր բովանդակությամբ՝ ֆիլմեր, ուսուցողական, ժամանցային, սպորտայինև այլ, ապահովելով ընկերության բաժանորդների հետաքրքիր հեռուստաժամանցը։
Բացառապես «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան վայելելու Viasat ալիքների VIP փաթեթը՝ ի հավելումն ընկերության մյուս հեռուստաալիքների։
Viasat ընկերության կողմից ներկայացվող հեռուստաալիքները հետևյալն են.
Viasat Explore – այս հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր մշտապես փնտրում են նոր արկածներ, արտասովոր զգացողություններ՝ նորովի բացահայտելով մեզ շրջապատող աշխարհը
Da Vinci – իր ոճի մեջ եզակի այս ուսուցողական հեռուստաալիքն օգնում է բոլոր տարիքի հետաքրքրասերներին ճամփորդել գիտության անծայրածիր աշխարհում՝ վերածելով ուսուցումը հետքրքիր ժամանցի
Viasat Nature – այս հեռուստաալիքով խոսում է բնությունը՝ պատմելով մեր մոլորակի զարմանահրաշ գեղեցկության ոգևորիչ պատմությունը
Viasat History – հեռուստաալիքի միջոցով հնարավոր է ճանապարհորդել պատմության ամենագաղտնի անկյուններով՝ բացահայտելով մարդկային քաղաքակրթության զարգացումը հեղինակավոր պատմաբանների տեսանկյունից
TV 1000 – հազար ֆիլմ՝ համաշխահային կինոարտադրության լավագույններից
TV 1000 Action – անսպառ էներգիա և ադրենալին Action ժանրի լավագույն ֆիլմերից
TV 1000 Русское Кино – այս ալիքով հնարավոր է հանդիպել ռուսական կինոյի հին և բարի կերպարներին՝ միևնույն ժամաակ բացահայտելով նորերին։

Viasat VIP փաթեթում կարելի է դիտել
VIP Premiere –ամենասպասված կինո-պրեմիերաները,
VIP Megahit – համաշխարհային կինոհիթերը, օսկարակիրներն ու բլոքբաստերները,
VIP Comedy –ամենասիրելի կինոժանրը՝կատակերգություն, որը կբարձրացնի ցանկացած հեռուստադիտողի տրամադրությունը,
VIP Serial – լավագույն սերիալները,
Viasat Sport – սպորտային ուշագրավ հանդիպումներ, արդի ուժեղագույն մարզիկներ՝ ուղիղ եթերից, պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ,
Viasat Nature/Viasat History HD – 2 ալիքմեկկոճակիտակ՝ HD որակով:
Հարկ է նշել, որ «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդներն ունեն շուկայում բացառիկ հնարավորություն անմիջապես հեռուստաէկրանից բաժանորդագրվելու Viasat ընկերության այն հեռուստաալիքներին, որոնք ներառված չեն իրենց փաթեթում՝ սկսած ընդամենը 190 դրամ ամսավճարից: