Հրավիրիր ընկերոջդ

A+A-

 Հրավիրիր ընկերոջդ

 

Հրավիրի՛ր ընկերոջդ, ստացի՛ր զեղչ

 

Եթե Դուք Ռոստելեկոմի բաժանորդ եք և բնակվում եք Վանաձոր, Իջևան կամ Սևան քաղաքում, ապա շտապեք մասնակցել «Հրավիրիր ընկերոջդ» ակցիային: Ձեռք բերեք հատուկ կտրոն Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահից, հրավիրեք Ձեր ընկերներին՝ միանալու մեր ծառայություններին և ստացեք զեղչ՝ մինչև 10,000 դրամի չափով:

Ռոստելեկոմն ունի առաջարկ նաև Ձեր ընկերոջ համար, ով նույնպես կստանա զեղչ՝ 2000 դրամի չափով՝ ներկայացնելով Ձեր կողմից տրամադրված հատուկ կտրոնը և միանալով մեր ծառայություններին:

 

Ակցիայի պայմաններ
«ՀՐԱՎԻՐԻՐ ԸՆԿԵՐՈՋԴ» ակցիան/այսուհետ՝ Ակցիա/ գործում է 2014 թվականի մայիսի 19-ից մինչ 2014 թվականի հուլիսի 15-ը ներառյալ:

Ակցիային կարող են մասնակցել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից համատեղ մատուցվող ծառայությունների և ծառայությունների փաթեթների բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, ում ծառայությունների ստացման հասցեն գտնվում է Սևան, Իջևան կամ Վանաձոր քաղաքներում:

Ակցիային մասնակից յուրաքանչյուր բաժանորդի/այսուհետ՝ Հրավիրող/ ում ծառայությունների ստացման հասցեն գտնվում է քաղաք Սևանում, Իջևանում կամ Վանաձորում մեկ անգամ տրամադրվում է 5 հատ մասնակցության կտրոն/ասուհետ՝ Կտրոն/: Կտրոնի գործողության ժամկետը ավարտվում է 2014 թվականի հուլիսի 15-ին:

Հրավիրողը կարող է տրամադրել Կտրոնը ցանկացած այլ ֆիզիկական անձի/այսուհետ՝ Ընկեր/, ով կարող է միանալ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից համատեղ մատուցվող ծառայություններին համաձայն Ակցիայի պայմանների: Ակցիայի պայմանները գործում են, եթե Հրավիրողի ծառայությունների ստացման հասցեն և Ընկերոջ կողմից նշված ծառայությունների ստացման հասցեն գտնվում են նույն քաղաքում:

Ակցիայի շրջանակներում Ընկեր չեն կարող հանդիսանալ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գործող բաժանորդները:

Ընկերը, ներկայացնելով Կտրոնը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ Վաճառքի և սպասարկման սրահ, տեխնիկական հնարավորության առկայության դեպքում ստանում է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից համատեղ մատուցվող ծառայություններին/ծառայությունների փաթեթներին բաժանորդագրման իրավունք ստանալով 2000 դրամ զեղչ: Զեղչը կիրառվում Է ծառայությունների ակտիվացման պահից 30-րդ օրվա ավարտին: Եթե Հրավիրողը հրաժարվում է ծառայություններից/լուծում է պայմանագիրը/ մինչ Ընկերոջ մոտ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 30-րդ օրվա ավարտը, ապա Ընկերը միևնույն է ստանում է զեղչ:Եթե Ընկերը հրաժարվում է ծառայություններից ակտիվացման պահից սկսած առաջին 30 օրերի ընթացքում, ապա զրկվում է զեղչ ստանալու հնարավորությունից:Ակցիայի պայմանները չեն կիրառվում, եթե Ընկերոջ կողմից նշված ծառայությունների մատուցման հասցեում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից նախկինում մատուցվել են ծառայություններ և որոնք կասեցվել են սկսած 15.05.2014թ.-ից:

Հրավիրողը ստանում է 2000 դրամ զեղչ իր կողմից տրամադրված Կտրոնով Ակցիայի պայմաններով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» կամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից համատեղ մատուցվող ծառայությունների/ծառայություններին փաթեթի յուրաքանչյուր Ընկերոջ բաժանորդագրության համար: Զեղչը կիրառվում Է Ընկերոջ ծառայությունների ակտիվացման պահից 30-րդ օրվա ավարտին: Եթե Ընկերը հրաժարվում է ծառայություններից/լուծում է պայմանագիրը/ ակտիվացման պահից սկսած առաջին 30 օրերի ընթացքում, ապա Հրավիրողը չի ստանում զեղչ: Եթե Հրավիրողը հրաժարվում է ծառայություններից/լուծում է պայմանագիրը/ մինչ Ընկերոջ մոտ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 30-րդ օրվա ավարտը, ապա Հրավիրողը չի ստանում զեղչ:

Եթե բաժանորդը միացել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից համատեղ մատուցվող ծառայություններին Կտրոնով, ապա նա նույնպես կարող է իր հերթին հրավիրել Ակցիայի շրջանակներում այլ անձանց՝ ստանալով հնարավորություն օգտվելու Ակցիայի պայմաններից: