Սմարթ IPTV
- Ռինտերնետ
- Ֆիքսլայն
- Ռինտերնետ տարեկան +
- Դուո Արխիվ
- Տրիո Կոնստրուկտոր
- Տրիո
- Տրիո արխիվ
- Ինտերնետ
- Սմարթ IPTV
- Ռինտերնետ գործընկեր
- Ֆիքսլայն գործընկեր
- «ՄԱՐԶԱՅԻՆ» սակագնային փաթեթ
- Անլիմ
- Անլիմ ժամկետային
- Անլիմ ժամկետային +
- Անլիմ գործընկեր
Սմարթ հեռուստատեսության ծառայություն, որի միջոցով Ձեր հեռուստացույցը կդառնա ՍՄԱՐԹ։
Հետամուտ լինելով ՏՏ ոլորտի նորարական տենդենցներին՝ Ռոստելեկոմը մշակել է IPTV/ОТТ ինտերակտիվ հարթակ՝ հագեցած նորագույն լուծումներով ու ծառայություններով:
Ինչպես օգտվել Սմարթ հեռուստատեսությունից
Սմարթ | Մեկնարկային | Հիմնական | Ամբողջական |
---|---|---|---|
Ամսավճար | 4 000 դր․ | 6 000 դր․ | 8 500 դր․ |
Ներառված հեռուստաալիքներ | 65+ | 120+ | 150+ |
Մուլտիրում | բաժանորդագրվելու հնարավորություն* | ներառված է** | ներառված է |
Հավելյալ SmartBox | բաժանորդագրվելու հնարավորություն | բաժանորդագրվելու հնարավորություն | բաժանորդագրվելու հնարավորություն |
SmartBox Wi-Fi | բաժանորդագրվելու հնարավորություն | 1 սարքի համար | 2 սարքի համար |
Եթերի տեսագրում | բաժանորդագրվելու հնարավորություն | ներառված է | ներառված է |
Նախկին հաղորդումների դիտում | 5 օր | 5 օր | 5 օր |
Ակտիվացման վճար*** | 10 000 դրամ | 10 000 դրամ | 10 000 դրամ |
Հավելյալ ծառայություններ | |
---|---|
Մուլտիրում | 500 դր․/ամիս |
Հավելյալ SmartBox | 2000 դր․/ամիս |
SmartBox Wi-Fi (1 սարքի համար) | 500 դր․/ամիս |
Եթերի տեսագրում | 1000 դր․/ամիս |
Սմարթ սակագնային փաթեթի ալիքների ցանկ
*Եթե առկա է հավելյալ ծառայության բաժանորդագրության հնարավորություն, ապա տվյալ հավելյալ ծառայությունը տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում հնարավոր է ակտիվացնել՝ վճարելով սահմանված ամսավճարը:
**Եթե որևէ հավելյալ ծառայություն ներառված է, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում տվյալ հավելյալ ծառայության համար չի գանձվում սահմանված ամսավճարը:***Ռոստելեկոմի Ինտերնետ ծառայության բաժանորդների համար Սմարթ հեռուստատեսության ծառայության ակտիվացումը կատարվում է առանց վճարի գանձման: 10000 ՀՀ դրամ միանվագ վճարը միևնույն բաժանորդային հասցեում կիրառվում է միայն մեկ անգամ՝ անկախ ակտիվացված ծառայությունների քանակից:
Սմարթ սակագնային փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:
Օպերատորի և բաժանորդի միջև բոլոր այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն պայմաններով, կարգավորվում են օպերատորի կողմից հրապարակված և բաժանորդի կողմից ժամկետային պայմանագիրը կնքելու պահին գործող խմբագրությամբ էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով, ինչպես նաև օպերատորի կողմից հրապարակված ցանկացած այլ պայմաններով, որոնք չեն հակասում սույն պայմաններին:
Սույն պայմաններում բոլոր հասկացությունները կիրառվում են օպերատորի կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով սահմանված իմաստով: Սմարթ սակագնային փաթեթի բաժանորդները կարող են օգտվել Անվանափոխության, Հասցեի փոփոխության, Սակագնային փաթեթի փոփոխության, Ժամանակավոր կասեցման, Հաշվի վերծանման ծառայություններից։
Հեռուստաալիքների հեռարձակումը իրականացվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ կողմից: Հեռարձակման լիցենզիա՝ N144:
Համատեղ մատուցվող ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: