Ստորև ներկայացված են ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդին տրամադրվող բոլոր ծառայությունները կարգավորող պայմանները, վճարման կարգը, ինչպես նաև սարքերն ու դրանց տրամադրման պայմանները:
Բաժանորդագրություն մեկ զանգով Ռոստելեկոմի ծառայություններին կարող եք բաժանորդագրվել անվճար և հենց Ձեր բնակարանում: Ընդամենը անհրաժեշտ է համոզվել, որ մեր ծառայությունները հասանելի են Ձեր հասցեում, այնուհետև զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարին, և մեր աշխատակիցը Ձեր կողմից նշված ժամանակահատվածում կմոտենա Ձեր նախընտրած վայրը ԱՆՎՃԱՐ բաժանորդագրության համար: Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկական սպասարկման ծառայություն Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկական սպասարկման ծառայության շրջանակում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ Բաժանորդը կարող է դիմել Օպերատորին Բաժանորդային հասցեում տեխնիկական ծառայությունների մատուցման համար*՝
Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկական սպասարկման ծառայություններից յուրաքանչյուրի մատուցման համար սահմանվում է միանվագ վճար՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): Եթե Բաժանորդային հասցեում միևնույն այցի շրջանակում անհրաժեշտ է մատուցել Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկական սպասարկման ավելի քան մեկ ծառայություն, ապա մատուցված բոլոր ծառայությունների համար գանձվում է 6000 (վեց հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճար՝ անկախ մատուցված ծառայությունների քանակից: Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկակական սպասարկման ծառայությունը մատուցվում է Բաժանորդի կողմից համապատասխան դիմումի ստորագրման պահից սկսած առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով և/կամ բաժանորդային հասցեի գտնվելու վայրից կախված սույն ժամկետը կարող է տատանվել, բայց չի կարող գերազանցել 5 աշխատանքային օրը։ Եթե բաժանորդի մոտ առկա որևէ կից սարք փոխարինվում է բնակարանային այցի միջոցով, ապա Բաժանորդը Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկական սպասարկման ծառայության համար սահմանված միանվագ վճարից բացի վճարում է նաև տվյալ սարքի վնասման հետևանքով փոխարնման համար տուգանք Օպերատորի կողմից սահմանված գումարի չափով։
*Ներբնակարանային/ներգրասենյակային տեխնիկական սպասարկման ծառայության շրջանակում կարող են մատուցվել սույն ցանկում չներառված, սակայն նմանատիպ բնույթի ծառայություններ: Անվանափոխություն Բաժանորդի անվանափոխության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ոչ բացասական հաշվեկշռի առկայությունը: Անվանափոխության ծառայությունից հնարավոր է օգտվել առանց ժամկետային և քանակական սահմանափակումների: Անվանափոխության ծառայությունը մատուցվում է առանց վճարի գանձման: Պայմանագրի անվանափոխության դեպքում գործող բաժանորդի հաշվեկշիռը փոխանցվում է նոր բաժանորդին: Ինչպես նաև, ստորագրելով անվանափոխության դիմումը, նոր Բաժանորդն ընդունում է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից բաժանորդներին մատուցվող էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանները, ինչպես նաև իրեն փոխանցվող Սակագնային պլանի/փաթեթի պայմանները:
Հասցեի փոփոխություն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից GPON տեխնոլոգիայով մատուցվող Ծառայությունների ցանկացած Բաժանորդ կարող է օգտվել հասցեի փոփոխության (այսուհետ՝ Հասցեափոխություն) ծառայությունից, եթե նոր հասցեն գտնվում է Օպերատորի Ցանցի հասանելիության տարածքում: Հասցեափոխությունն իրականացվում է առանց վճարի գանձման և վերջինիս իրականացման համար Բաժանորդի դիմումի պահից սկսած 10 (տասը) օրվա ընթացքում: Հասցեափոխության ծառայությունը համարվում է իրականացված նոր հասցեում Ծառայությունների ակտիվացման պահին: Հասցեափոխության ծառայության հետ կապված չկան քանակական սահմանափակումներ, և դրա իրականացման համար անհրաժեշտ նախապայման է ոչ բացասական հաշվեկշռի առկայությունը: Բաժանորդը չի կարող օգտվել Հասցեափոխության ծառայությունից, եթե նրա մոտ տվյալ պահին ակտիվացված է Ժամանակավոր կասեցման (ներառյալ Վճարովի ժամանակավոր կասեցումը) ծառայություն: Եթե Ֆիքսված հեռախոսակապի Ծառայության կամ Ֆիքսված հեռախոսակապի բաղադրիչով Ծառայությունների փաթեթի Բաժանորդը, ով ցանկանում է իրականացնել Ծառայությունների Հասցեափոխություն՝ միաժամանակ շարունակելով օգտվել Ֆիքսված հեռախոսակապի Ծառայությունից, ու նոր հասցեում հնարավոր չէ (չի թույլատրվում) օգտվել նախկին հասցեում տրամադրված հեռախոսահամարից, ապա մինչ Հասցեափոխության ծառայության իրականացումը Բաժանորդը պետք է իրականացնի հեռախոսահամարի փոփոխություն՝ ձեռք բերելով նոր հասցեի համար հասանելի/թույլատրելի հեռախոսահամարներից որևէ մեկը: Տվյալ դեպքում եթե նախկին հասցեում Բաժանորդին տրամադրվել էր Գեղեցիկ հեռախոսահամար, ապա նոր հասցեում միևնույն կամ Բաժանորդի ցանկությամբ ավելի ցածր դասի (ավելի ցածր ամսավճարով) 1 (մեկ) հատ Գեղեցիկ հեռախոսահամար տրամադրվում է առանց վճարի գանձման: Եթե նոր հասցեում հասանելի հեռախոսահամարների ցանկում առկա չէ նախկին հասցեում Բաժանորդի մոտ առկա Գեղեցիկ հեռախոսահամարի դասին պատկանող որևէ Գեղեցիկ հեռախոսահամար, ապա Բաժանորդը կարող է ձեռք բերել տվյալ դասից 1 (մեկ) դասով ավելի բարձր ու նոր հասցեում հասանելի/թույլատրելի հեռախոսահամարների ցանկից 1 (մեկ) հատ առանց վճարի գանձման: Եթե նոր հասցեի համար թույլատրելի Գեղեցիկ հեռախոսահամարների ցանկում չկա նաև նախկին հասցեում գործող Գեղեցիկ հեռախոսահամարից 1 (մեկ) դասով ավելի բարձր ու հասանելի/թույլատրելի Գեղեցիկ հեռախոսահամար, ապա Բաժանորդը կարող է ձեռք բերել նախկին հասցեում տրամադրված Գեղեցիկ հեռախոսահամարի դասից 2 (երկու) դասով ավելի բարձր ու նոր հասցեում հասանելի/թույլատրելի 1 (մեկ) հատ գեղեցիկ հեռախոսահամար առանց վճարի գանձման. եթե սույն կետում նշված դասի ու նոր հասցեում հասանելի/թույլատրելի որևէ հեռախոսահամար կրկին հասանելի չէ, ապա վերը նշված տրամաբանությամբ Բաժանորդը կարող է ձեռք բերել նոր հասցեում հասանելի/թույլատրելի ու ևս 1 (մեկ) դասով ավելի բարձր 1 (մեկ) հատ Գեղեցիկ հեռախոսահամար առանց վճարի գանձման: Հասցեափոխության իրականացման ժամանակահատվածում (Սարքի/երի ապամոնտաժման պահից սկսած մինչև նոր հասցեում Ծառայությունների ակտիվացումը) տվյալ Բաժանորդի հաշվին չի հաշվեգրվում ամսավճար այն օրերի մասով, որոնց ավարտի դրությամբ (ժամը 23:59:59) նոր հասցեում Ծառայությունները դեռևս ակտիվ չեն: Եթե նախկին հասցեում Սարքի ապամոնտաժումն ու Ծառայությունների ապաակտիվացումը և նոր հասցեում Սարքի տեղադրումն ու Ծառայությունների ակտիվացումը տեղի են ունենում միևնույն օրվա ընթացքում (մինչև միևնույն օրվա ժամը 23:59:59), ապա տվյալ օրվա ամսավճարն ամբողջովին հաշվեգրվում է: Եթե Բաժանորդն օգտվում է Հասցեափոխության ծառայությունից, և նախկին հասցեում ակտիվ էր որևէ Ծառայություն, սակագնային փաթեթ, հավելյալ ծառայություն, հատուկ առաջարկ կամ մեկ այլ պայման, որը չի մատուցվում նոր հասցեում, ապա մինչ Հասցեափոխության իրականացումը պետք է իրականացվի Ծառայության կամ սակագնային փաթեթի փոփոխություն, ինչպես նաև Բաժանորդի ցանկությամբ ակտիվացվեն այն հավելյալ ծառայություններն ու այլ պայմանները, որոնք հասանելի են նոր հասցեում. ամեն դեպքում տվյալ պայմանագրի շրջանակում նախորդ հասցեում գործող ու նոր հասցեում ոչ հասանելի բոլոր պայմանները դադարում են գործել նոր հասցեում Ծառայությունների ակտիվացման պահից սկսած: Հասցեափոխության ծառայության իրականացման դեպքում նոր հասցեի տարածքից ելնելով և Օպերատորի հայեցողությամբ կարող է նախկին հասցեում Բաժանորդին տրամադրված Սարքը փոխարինվել մեկ այլ Սարքով: Հասցեափոխության Ծառայության իրականացման դեպքում նախկին հասցեում Բաժանորդին տրամադրված PSG1282, PSG1282N, AN5506-04-FG և նշված տեսակի ու մեկ այլ մոդելի Սարք(եր)ը նոր հասցե է(են) տեղափոխվում Օպերատորի կողմից, իսկ Set-Top Box ZTE B760H, ZTE B760E Հեռուստատեսային և այլ սարքերը տեղափոխվում են նոր հասցե Բաժանորդի կողմից:
Ժամանակավոր կասեցում Ժամանակավոր կասեցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սարքի փոխարինման/Wi-Fi ակտիվացման ծառայություն Ցանկացած Բաժանորդ կարող է դիմել Օպերատորին իրեն տրամադրված Սարքը Wi-Fi հնարավորությամբ Սարքով փոխարինելու համար: Բաժանորդը կարող է նաև դիմել իրեն տրամադրված Սարքի Wi-Fi ծառայությունն ակտիվացնելու համար: Սարքի փոխարինում իրականացնելու կամ Սարքի վրա Wi-Fi ակտիվացնելու համար բաժանորդն իր հաշվին չպետք է ունենա ժամկետանց պարտքեր և պետք է կատարի 11,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճարում: Միանվագ վճարը հաշվեգրվում է ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման նախքան հաշվեգրման ամսին հաջորդող ամսվա 15-ը:
Ստատիկ IP հասցե Ինտերնետ ծառայության յուրաքանչյուր բաժանորդ ստանում է 1 հատ դինամիկ IP հասցե: Բաժանորդը կարող է ձեռք բերել առավելագույնը 1 հատ ստատիկ IP հասցե 1500 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսական վճարով: Ստատիկ IP հասցե ծառայության ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի: Ստատիկ IP հասցե ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ նախապայման է ժամկետանց պարտքերի բացակայությունը:
Հաշվի վերծանում Յուրաքանչյուր բաժանորդ կարող է ստանալ հաշվի վերծանում, որն իրենից ներկայացնում է առավելագույնը վերջին 12 ամիսների ընթացքում իր սակագնային փաթեթի մեջ ներառված ծառայությունների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի մասին մանրամասն տեղեկատվություն: Հաշվի վերծանում ծառայության դիմաց բաժանորդը վճարում է 200 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճար՝ անկախ տրամադրվող հաշվի վերծանման ժամանակահատվածից: Յուրաքանչյուր բաժանորդ, անկախ տվյալ պահին իր հաշվի կարգավիճակից, կարող է օգտվել Հաշվի վերծանում ծառայությունից: Օպերատորը պարտավոր է բաժանորդին տրամադրել հաշվի վերծանում մինչև նախորդ 12 ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար, բաժանորդի կողմից ընտրված ժամանակահատվածի չափով:
Հեռախոսահամարի փոփոխություն Բաժանորդը կարող է փոխել իր սակագնային փաթեթի մեջ ներառված Ֆիքսված հեռախոսակապի ծառայության գործող հեռախոսահամարը՝ Օպերատորին միանվագ վճարելով նոր՝ ձեռք բերվող հեռախոսահամարի գումարը: Հեռախոսահամարի փոփոխության ծառայությունից կարելի է օգտվել միայն այն դեպքում, եթե բաժանորդը չունի ժամկետանց պարտքեր:
Գեղեցիկ հեռախոսահամարի ընտրություն Բաժանորդը կարող է ընտրել տվյալ պահին վաճառքի ենթակա հեռախոսահամարների ցանկից: Գոյություն ունի հեռախոսահամարների սակագների դասակարգում՝ կախված տվյալ հեռախոսահամարի տեսակից (Արծաթ, Ոսկի, Պլատին, Պրեմիում): Բացի Արծաթ (8000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ), Ոսկի (30 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ), Պլատին (50 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) և Պրեմիում (100 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) հեռախոսահամարներից մնացած բոլոր հեռախոսահամարները համարվում են Ստանդարտ համարներ և տրամադրվում են առանց վճարի գանձման: Գեղեցիկ հեռախոսահամարների գնացուցակ և պայմաններ
Անհրաժեշտ սարքավորումները Ֆիզիկական եվ իրավաբանական անձանց համար GPON տեխնոլոգիայով մատուցվող ծառայությունների մատուցման համար օգտագործվում են PSG1282, PSG1282N (Wi-Fi ծառայության հնարավորությամբ), AN5506-04-FG (Wi-Fi ծառայության հնարավորությամբ) սարքավորումները: Հեռուստատեսության ծառայության տրամադրման համար օգտագործվում են Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H, ZTE B760E սարքավորումները:
Սարքավորումների տրամադրման պայմանները PSG1282 սարքավորումը տրամադրվում է առանց վճարի գանձման մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: PSG1282 սարքավորումը Օպերատորի հայեցողությամբ կարող է տրամադրվել մեկ այլ Wi-Fi սարքի հետ համատեղ՝ 11,000 (տասնմեկ հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: Եթե Բաժանորդին տրամադրված PSG1282 մոդելի սարքը վնասվել (վնասվածքը չի հանդիսանում PSG1282 մոդելի սարքի գործարանային թերության հետևանք) կամ կորել է, ապա Բաժանորդը պարտավոր է վճարել Օպերատորին 45,000 (քառասունհինգ հազար) դրամի չափով տուգանք: PSG1282N և AN5506-04-FG սարքավորումները (առանց Wi-Fi ծառայության ակտիվացման) տրամադրվում են առանց վճարի գանձման, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: PSG1282N և AN5506-04-FG սարքավորումները (ակտիվացված Wi-Fi ծառայությամբ) տրամադրվում են 11,000 (տասնմեկ հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: Միանվագ վճարը հաշվեգրվում է Wi-Fi ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա մինչև 15-ը ներառյալ: Եթե Բաժանորդին տրամադրված PSG1282N կամ AN5506-04-FG մոդելի սարքը վնասվել (վնասվածքը չի հանդիսանում PSG1282N կամ AN5506-04-FG մոդելի սարքի գործարանային թերության հետևանք) կամ կորել է, ապա Բաժանորդը պարտավոր է վճարել Օպերատորին 45,000 (քառասունհինգ հազար) դրամի չափով տուգանք: Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H և ZTE B760E հեռուստատեսային սարքավորումները տրամադրվում են առանց վճարի գանձման մինչև բաժանորդագրության ավարտը՝ օգտագործման իրավունքով: Եթե Բաժանորդին տրամադրված Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H կամ ZTE B760E մոդելի սարքը վնասվել (վնասվածքը չի հանդիսանում Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H կամ ZTE B760E մոդելի սարքի գործարանային թերության հետևանք) կամ կորել է, ապա Բաժանորդը պարտավոր է վճարել Օպերատորին 30,000 (երեսուն հազար) դրամի չափով տուգանք:
Վճարման և ծառայությունների անջատման կարգը Բաժանորդին GPON տեխնոլոգիայով տրամադրվող ծառայությունների դիմաց վճարման կարգը հետվճարային է: GPON տեխնոլոգիայով տրամադրվող ծառայություններին նոր բաժանորդագրության դեպքում (Ծառայությունների փաթեթների Բաժանորդների դեպքում նաև գործող այլ սակագնային փաթեթից Ծառայությունների փաթեթին անցման դեպքում) տվյալ սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարի հաշվարկը սկսվում է ակտիվացմանը հաջորդող օրվանից: Բոլոր այլ դեպքերում սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարը սկսում է հաշվարկվել ծառայությունների ակտիվացման օրվանից: Ծառայությունների ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի: Ֆիքսված հեռախոսակապի ծառայությամբ սակագնային փաթեթներում ներառված րոպեները չեն հաշվարկվում ըստ օրերի և յուրաքանչյուր ամսվա ընթացքում Բաժանորդը ստանում է տվյալ սակագնային փաթեթով սահմանված րոպեների ամբողջական ծավալը՝ անկախ նրանից, թե տվյալ սակագնային փաթեթով նախատեսված ծառայությունները քանի օր է ակտիվ եղել ամսվա ընթացքում: Եթե Բաժանորդը մինչև հաշվետու ամսվա ավարտը չի օգտագործում իր սակագնային փաթեթով նախատեսված անվճար րոպեների ամբողջ ծավալը, ապա չօգտագործված րոպեները զրոյանում են և հաջորդող ամսվա առաջին օրը բաժանորդին տրամադրվում է անվճար րոպեների ամբողջական ծավալ ընթացիկ ամսվա համար: Եթե Բաժանորդը մինչև Օպերատորի Պայմաններով սահմանված ծառայությունների դիմաց վճարման վերջնաժամկետը չի վճարում Ծառայությունների համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ, ապա Օպերատորը ժամանակավորապես կասեցնում է Ծառայությունները, մինչև դրանց համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ վճարելը: Կասեցված ժամանակահատվածի համար ամսավճարի հաշվեգրում չի իրականացվում: Ֆիզիկական անձանց համար- Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրից միակողմանի հրաժարման դեպքում Օպերատորի կողմից Բաժանորդային պայմանագրի լուծում կատարվում է բացառապես Բաժանորդի կողմից մինչև Բաժանորդային պայմանագրի լուծման (դադարեցման) օրը իրեն մատուցված Ծառայությունների արժեքի, ներառյալ ամսական բաժանորդային վճարի, ինչպես նաև Բաժանորդային պայմանագրի միակողմանի լուծման համար Օպերատորի կողմից նախատեսված այլ վճարումների (տույժերը, տուգանքները, հրաժարագին), եթե այդպիսիք առկա են, իրականացման դեպքում:
Իրավաբանական անձանց համար- Բաժանորդային պայմանագրից միակողմանի հրաժարման դեպքում Բաժանորդը պարտավորվում է վճարել Օպերատորի կողմից ներկայացված համապատասխան հաշիվը ստանալու պահից 10 (տասը) օրվա ընթացքում:
Սույն կետով սահմանված դրույթի կիրառումը տարածվում է նաև մինչև փոփոխության իրականացումը կնքված Բաժանորդային պայմանագրերով ծագած իրավահարաբերությունների վրա։ Որոշ Ծառայությունների մատուցման համար հաշվարկված վճարը Բաժանորդի և Օպերատորի միջև պայմանագրի լուծման պահին հնարավոր է դեռևս տեսանելի չլինի Օպերատորի Բիլինգային համակարգում, հետևաբար այդ Ծառայությունների դիմաց հաշիվները կարող են ներկայացվել դրանք Բիլինգային համակարգում տեսանելի դառնալու պահից և պետք է վճարվեն Բաժանորդի կողմից համապատասխան հաշիվը ստանալու պահից 10 (տասը) օրվա ընթացքում՝ անկախ Բաժանորդային պայմանագրի լուծման հանգամանքից: Ֆիզիկական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված հեռախոսակապի» րոպեավճարների ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 11,000 (տասնմեկ հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ: Իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված հեռախոսակապի» րոպեավճարների ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 30,000 (երեսուն հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ: Եթե Բաժանորդի մոտ սույն կետում նշված ծառայությունների մասով բացասական հաշվեկշիռը գերազանցում է նշված սահմանաչափը, ապա նրա մոտ կասեցվում են Ծառայությունները: Ծառայությունները վերաակտիվանում են, եթե Բաժանորդի մոտ բացասական հաշվեկշիռը չի գերազանցում նշված սահմանաչափը՝ Բաժանորդի հաշվին կատարված վճարումների արդյունքում:
Սակագնային փաթեթի փոփոխություն Սակագնային փաթեթի փոփոխության մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։ n6BZ9^H5K1c4 |