Ինչու՞մ են կայանում ձեր առավելությունները

Մենք տրամադրում ենք գերարագ, սիմետրիկ և կայուն կապի ծառայություններ բոլորի համար մատչելի և առանց պարտադիր տարեկան պայմանագրի:

 

Դուք հասանելի՞ եք արդյոք մեզ մոտ

Ձեր տարածքում հասանելիությունը ստուգելու համար սեղմեք այստեղ:

 

Ի՞նչ տեսակի կապ եք առաջարկում բաժանորդներին

Մենք առաջարկում ենք բացառապես օպտիկա-մանրաթելային կապի ծառայություններ: Օպտիկա-մանրաթելային ինտերնետը ապահովում է անսահմանափակ գերարագ հասանելիություն արագության նվազագույն տատանումներով՝ անկախ եղանակային պայմաններից:

 

Իսկ հնարավո՞ր է օգտվել անլար ինտերնետից ձեր կապի միջոցով

Այո, հնարավոր է: Ձեր ցանկությամբ կարող է տեղադրվել Wi-Fi-ի հնարավորությամբ սարքավորում: Մանրամասների մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Ձեր կապի ծառայությունների միացումը վճարովի՞ է

Ոչ: Մեր կապի ծառայությունների միացումը բոլորովին անվճար է:

 

Ձեր տեխնիկական աշխատակիցները համակարգիչը կմիացնե՞ն ինտերնետին

Այո: Տեղադրումից հետո 24 ժամվա ընթացքում Ձեր ինտերնետ հասանելիությունը կակտիվանա:

 

Քանի՞ օրվա ընթացքում կկատարվի միացումը

Եթե մենք հասանելի ենք ձեր տարածքում, ապա միացումը կկատարվի ձեր դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում:

 

Կարո՞ղ եմ արդյոք փոխել արդեն իսկ ընտրած սակագնային փաթեթը

Այո: Դրա համար մոտեցեք Ռոստելեկոմ վաճառքի և սպասարկման կենտրոններից որևէ մեկին և լրացրեք համապատասխան դիմումը:

 

Դիմումը լրացնելուց հետո ե՞րբ կկատարվի անցումը նոր սակագնային փաթեթին

Անցումը նոր սակագնային փաթեթին կատարվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Արդյոք անհրաժեշտ է կարգավորել սարքավորումները ինտերնետի հասանելիության համար

Ոչ: Մեր կողմից տրված սարքավորումներն արդեն իսկ կարգավորված են և պատրաստ օգտագործման համար:

 

Ե՞րբ է անհրաժեշտ կատարել ծառայությունների համար վճարումը

Վճարումները անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում ծառայություններից օգտվելու համար:

 

Որտեղ կարող եմ կատարել վճարում ձեր կողմից տրամադրված ծառայությունների դիմաց

Ծառայությունների դիմաց վճարման եղանակներին կարող եք տեղեկանալ այս հղումով:

 

Ես ցանկանում եմ աշխատել ձեզ մոտ

Մեր թափուր աշխատատեղերի մասին տեղեկանալու համար այցելեք այստեղ:

 

 

Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը

Զանգահարեք (060) 46 46 46