Սակագնային փաթեթ
Անլիմ ժամկետային

Արագություն

Ամսավճար

Ռումբա 6 Մբ/վ 6000 դր.
Մամբո 12 Մբ/վ 7000 դր.
Սալսա 20 Մբ/վ 9000 դր.
Սամբա 30 Մբ/վ 12000 դր.


Անլիմ ժամկետային սակագնային փաթեթին միանալու դեպքում Դուք կստանաք*.

  • Ծառայության առաջին ամիսն անվճար
  • Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն


Այս սակագնային փաթեթները ստեղծված են` բավարարելու յուրաքանչյուր սպառողի՝ լայնաշերտ Ինտերնետից օգտվելու պահանջմունքները:

Բաժանորդագրվելով Անլիմ ժամկետային սակագնային փաթեթին` Դուք կստանաք սիմետրիկ կապ, որը նշանակում է, որ Դուք կարող եք ոչ միայն ներբեռնել, այլև վերբեռնել ցանկացած ինֆորմացիա վերը նշված արագություններով:

Ավելին` Դուք կմիանաք լայնաշերտ Ինտերնետի ծառայություններին անվճար:

Դուք կարող եք բաժանորդագրվել Անլիմ ժամկետային սակագնային փաթեթին` առանց մտածելու կանխավճարի մասին: Հետվճարային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս վճարել ամսավճարը բարձրորակ ինտերնետ ծառայություններից օգտվելուց հետո:

Անլիմ ժամկետայինի շնորհիվ ինտերնետը հասանելի կդառնա ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ընտանիքի անդամներին՝ շնորհիվ Wi-Fi-ից օգտվելու հնարավորության: Դրա համար, պարզապես, անհրաժեշտ է ձեռք բերել Wi-Fi բաժանարար սարք կամ ստանալ Ռոստելեկոմի կողմից տրամադրվող Wi-Fi-ի հնարավորությամբ Zyxel ապրանքանիշի GPON սարքավորման օգտագործման իրավունք: 

 

Պայմաններ
Անլիմ ժամկետային սակագնային փաթեթի պայմաններ:

Գները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ:

* Անլիմ ժամկետային սակագնային փաթեթի բոլոր բաժանորդները պարտավոր են ծառայությունների միացման պահից սկսած մեկ տարվա ընթացքում օգտվել տվյալ սակագնային փաթեթից: