Ռինտերնետ գործընկեր


Կարևորելով գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցումը՝ մենք ստեղծել ենք Ռինտերնետ գործընկեր սակագնային փաթեթը, որի միջոցով Ռոստելեկոմի գործընկեր կազմակերպությունների* աշխատակիցները հնարավորություն են ստանում օգտվելու ինտերնետից արտոնյալ պայմաններով:

 

Սակագնային փաթեթ

Արագություն
(09:00 - 01:00)

Արագություն
(01:00 - 09:00)*

Ամսավճար

Ռինտերնետ գործընկեր 6000 6 Մբ/վ 12 Մբ/վ  6000 դր.
Ռինտերնետ գործընկեր 7000 10 Մբ/վ 20 Մբ/վ  7000 դր.
Ռինտերնետ գործընկեր 7500 15 Մբ/վ 30 Մբ/վ  7500 դր.
Ռինտերնետ գործընկեր 10000 25 Մբ/վ 50 Մբ/վ  10000 դր.

 

Ռինտերնետ գործընկեր սակագնային փաթեթի բաժանորդները ստանում են տվյալ սակագնին համապատասխան արագության կրկնակի բարձր արագություն գիշերային ժամերին՝ 01:00-09:00-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Wi-Fi ծառայությունից 1 դրամով** օգտվելու հնարավորություն: Ավելին, Ռինտերնետ գործընկեր սակագնային փաթեթի բոլոր բաժանորդները կարող են միանալ Ֆիքսլայն գործընկեր սակագնային փաթեթին և ստանալ անսահմանափակ, առանց վճարի գանձման րոպեներ՝ շփվելու Ռոստելեկոմի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների հետ՝ Ֆիքսլայն գործընկեր սակագնային փաթեթի ակտիվացման պահից սկսած 1 տարվա ընթացքում:

Ռինտերնետ գործընկեր սակագնային փաթեթի շնորհիվ ինտերնետը հասանելի կդառնա ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ընտանիքի անդամներին՝ շնորհիվ Wi-Fi ծառայությունից-ից 1 դրամով  օգտվելու հնարավորության:

 

Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

* Ռոստելեկոմի գործընկեր կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Ռոստելեկոմի որևէ վաճառքի և սպասարկման սրահ:

** Wi-Fi ծառայության` 1 դրամով օգտագործման իրավունքը գործում է միայն Ռինտերնետ գործընկեր 7500 և Ռինտերնետ գործընկեր 10000 սակագների Բաժանորդների համար:

Արխիվացված սակագնային փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: