Տրիո ծառայությունների փաթեթի ալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
*Նշված առավելություններից բաժանորդն օգտվում է տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանները։ ***Եթե որևէ հավելյալ ծառայություն ներառված է, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում տվյալ հավելյալ ծառայության համար չի գանձվում սահմանված ամսավճարը: ****Եթե Տրիո Պրեմիում սակագնային փաթեթին միանալիս բաժանորդի կողմից ի սկզբանե ակտիվացված հեռախոսահամարը չի պատկանում Արծաթ դասին, ապա հետագայում բաժանորդը հնարավորություն կստանա միայն մեկ անգամ առանց վճարի գանձման ձեռք բերել Արծաթ դասի հեռախոսահամար՝ Հեռախոսահամարի փոփոխության ծառայության միջոցով, 1 տարի բաժանորդագրության պայմանով: Եթե բաժանորդն օգտվում է մեկ այլ սակագնային փաթեթից և անցում է կատարում Տրիո Պրեմիում սակագնային փաթեթին՝ 1 տարի բաժանորդագրության պայմանով, ապա նա հնարավորություն է ստանում Տրիո Պրեմիում սակագնային փաթեթի շրջանակում ձեռք բերել 1 հատ Արծաթ դասի հեռախոսահամար՝ առանց վճարի գանձման: Ամեն դեպքում բաժանորդը միայն մեկ անգամ կարող է Տրիո Պրեմիում սակագնային փաթեթի շրջանակում առանց վճարի գանձման ձեռք բերել Արծաթ դասի հեռախոսահամար: Տրիո ծառայությունների փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի: Տրիո ծառայությունների փաթեթների Բաժանորդները, կնքելով ժամկետային պայմանագիր, ստանում են Wi-Fi ծառայության ակտիվացում: Տրիո ծառայությունների փաթեթով սահմանված հեռախոսակապի ծառայության պայմանները համընկնում են Ֆիքսլայն սակագնային փաթեթի պայմանների հետ։ Համատեղ մատուցվող ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
|