Կարևորելով գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցումը՝ մենք ստեղծել ենք Անլիմ գործընկեր սակագնային փաթեթը, որի միջոցով Ռոստելեկոմի գործընկեր կազմակերպությունների* աշխատակիցները հնարավորություն են ստանում օգտվելու ինտերնետից արտոնյալ պայմաններով:


Սակագնային փաթեթ
Անլիմ գործընկեր

Արագություն

Ամսավճար

Ռումբա 12 Մբ/վ 6000 դր.
Մամբո 20 Մբ/վ 7000 դր.
Սալսա 28 Մբ/վ 9000 դր.
Սամբա 34 Մբ/վ 12000 դր.

 

Անլիմ գործընկեր սակագնային փաթեթի բաժանորդները ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարվա ընթացքում հնարավորություն են ստանում նաև՝ գնելու համակարգիչներ և համալրող սարքավորումներ Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներից 5% զեղչով:

Ավելին, Անլիմ գործընկեր սակագնային փաթեթի բոլոր բաժանորդները կարող են միանալ Ֆիքսլայն գործընկեր սակագնային փաթեթին և ստանալ անսահմանափակ անվճար րոպեներ՝ շփվելու Ռոստելեկոմի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների հետ Ֆիքսլայն գործընկեր սակագնային փաթեթի ակտիվացման պահից սկսած 1 տարվա ընթացքում:

Բաժանորդագրվելով Անլիմ գործընկեր սակագնային փաթեթին` Դուք կստանաք սիմետրիկ կապ, որը նշանակում է, որ Դուք կարող եք ոչ միայն ներբեռնել, այլև վերբեռնել ցանկացած տեղեկատվություն վերը նշված արագություններով:

Ավելին` Դուք կմիանաք լայնաշերտ Ինտերնետի ծառայություններին անվճար և առանց երկարաժամկետ պայմանագրի:

Դուք կարող եք բաժանորդագրվել Անլիմ գործընկեր սակագնային փաթեթին` առանց մտածելու կանխավճարի մասին: Հետվճարային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս վճարել ամսավճարը բարձրորակ ինտերնետ ծառայություններից օգտվելուց հետո:

Անլիմ գործընկեր սակագնային փաթեթի շնորհիվ ինտերնետը հասանելի կդառնա ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ընտանիքի անդամներին՝ շնորհիվ Wi-Fi-ից օգտվելու հնարավորության: Դրա համար, պարզապես, անհրաժեշտ է ձեռք բերել Wi-Fi բաժանարար սարք:

 

Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ:

* Ռոստելեկոմի գործընկեր կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Ռոստելեկոմի որևէ վաճառքի և սպասարկման սրահ:

** Անլիմ գործընկեր սակագնային փաթեթով նախատեսված արտոնությունները գործում են ծառայությունների ակտիվացման օրվանից սկսած 1 տարվա ընթացքում, որից հետո բաժանորդները շարունակում են օգտվել ինտերնետից միևնույն ամսավճարի համար Անլիմ սակագնային փաթեթով սահմանված արագությամբ: Անլիմ գործընկեր սակագնային փաթեթին կարող են միանալ միայն Ռոստելեկոմի գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները: