Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Անվճար ինտերնետ Աբովյան քաղաքի ուսումնակրթական հաստատություններին


15.04.2014

Ռոստելեկոմ ընկերությունը հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, սույն թվականի մարտի 1-ից սկսած անվճար գերարագ ինտերնետ կապի հասանելիություն է ապահովում Աբովյանի քաղաք հետևյալ ուսումնակրթական հաստատություններում՝

Աբովյանի 4, 5, 6, 7, 9, 10, 12 մանկապարտեզները, Գեղարվեստի դպրոց, Զարե Սահակյանցի անվան Երաժշտական դպրոց, Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն, Աբովյանի համայնքային գրադարան, Աբովյանի մանկապատանեական ստեղծագործական կենտրոն:

Բարձորակ ինտերնետ կապի հասանելիությունը երեխաներին հնարավորություն կտա տեղեկանալ համաշխարհային նորություններին, մասնակցել օնլայն դասերի և օգտվել ինտերնետ անսահմանափակ հնարավորությունից:
Առաջիկայում ընկերությունը շարունակելու է իր կողմից որդեգրված քաղաքականությունը մշտապես աջակցելով երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը: