Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Նվեր Ռոստելեկոմի բաժանորդներին ՝ «2+2+2»


13.12.2013

Ռոստելեկոմն իր բաժանորդներին մատուցում է հերթական անակնկալ նվերը «Երկու պլյուս երկու պլյուս երկու» առաջարկի շրջանակներում:

2+2+2

Մինչև փետրվարի 1-ը Լայնաշերտ ինտերնետի Անլիմ, Անլիմ ժամկետային և Անլիմ ժամկետային+ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդները կստանան ինտերնետի կրկնակի բարձր արագություն, իսկ նոր սերնդի հեռուստատեսության Հիբրիդ ԹիՎի Ստարտ, Օպտիմում և Պրեմիում փաթեթների բոլոր բաժանորդները անվճար կստանան «НТВ+ Кинохит» ու «Еврокино» հեռուստաալիքները, ինչպես նաև «Большая свадьба» ու «Обливион» ֆիլմերը տեսավարձույթ ծառայության միջոցով անսահմանափակ քանակությամբ անվճար դիտելու հնարավորություն:

Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային և Տրիո կոնստրուկտոր ժամկետային + ծառայությունների փաթեթների բոլոր բաժանորդները մինչև փետրվարի 1-ը կստանան ինտերնետի կրկնակի բարձր արագություն, «НТВ+ Кинохит» ու «Еврокино» հեռուստաալիքներն անվճար, ինչպես նաև «Большая свадьба» ու «Обливион» ֆիլմերը տեսավարձույթ ծառայության միջոցով անսահմանափակ քանակությամբ անվճար դիտելու հնարավորություն:

Ավելին, բոլոր նոր բաժանորդները, ովքեր մինչև փետրվարի 1-ը կմիանան նշված սակագնային փաթեթներին, կստանան Wi-Fi ծառայությունն անվճար:

Մանրամասների համար այցելեք Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներ կամ զանգահարեք բաժանորդների աջակցման կենտրոն՝ 060 46 46 46 հեռախոսահամարով: