Նորություններ
Երևանում Ռոստելեկոմը շահագործել է 40 Գբ/վ արագությամբ շղթա
Շղթան բոլոր երևանյան սպառողներին, այդ թվում նաև կորպորատիվ հաճախորդներին, ապահովում է կայուն, անխափան ու բարձր արագության ինտերնետ հասանալիությամբ:
Գերարագ շղթայի կառուցման ժամանակ օգտագործվել են Extreme Networks ընկերության սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: Նշված ընկերությունն առաջատարներից է ցանցային համակարգերի միջազգային շուկայում (http://www.extremenetworks.com):
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս Հայաստանում “Ռոստելեկոմ” ապրանքանիշի ներքո, ՀՀ տարածքում իր MPLS ցանցում օգտագործում է 20 Գբ/վ արագության միացումներ, միևնույն ժամանակ գրեթե բոլոր քաղաքներն ապահովված են պահուստային գծերով: Այս ցանցը “Ռոստելեկոմի” կորպորատիվ հաճախորդների համար հնարավոր է դարձնում “մեկ գրասենյակի մակարդակում” իրենց բոլոր հանրապետական մասնաճյուղերի միավորումը:
“Ռոստելեկոմի” GPON ցանցը տարածվում է ՀՀ 19 քաղաքներում՝ կիրառելով “օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան” տեխնոլոգիան:
“Ռոստելեկոմն” իր ենթակառուցվածքների հաշվին ապահովում է ծառայությունների լայն շրջանակ և դա է պատճառներից մեկը, որ լոկալ պրովայդերների, կոմերցիոն բանկերի, պետական կառույցների ու հաստատությունների գերակշիռ մասը վստահում և օգտվում են ընկերության ծառայություններից:
Ռոստելեկոմը Հայաստանում շահագործում է խոշորագույն և միակ օպտիկա-մանրաթելային ցանցը, որն ապահովում է փոխկապակցում տարածաշրջանի բոլոր մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների հետ Վրաստանի և Իրանի միջազգային կապուղիների միջոցով: