Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ" ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ "ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՆ 2017" ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ (50+) ԲՈԼՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ


21.07.2017

«Ռոստելեկոմը» տեղեկացնում է «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի մասին և հրավիրում բոլոր 50+ տարիքի ցանկացողներին մասնակցության հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում։

Ռուսաստանում «Азбука Интернета» նախագծի շրջանակներում «Ռոստելեկոմն» անց է կացնում «Շնորհակալություն Ինտերնետին 2017» խորագիրը կրող մրցույթը միջին տարիքի բնակչության շրջանում, որի միջոցով մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքբերումները՝ համակարգչային գրագիտության և Ինտերնետի շնորհիվ։

Մասնակցել կարող են 50+ տարիքի բոլոր ցանկացողները և անհրաժեշտ է ընդամենը կայքում բեռնել նկար և փոքր շարադրություն, որը կպատմի, թե ինչ հաջողություններ է գրանցել մասնակիցը Ինտերնետի շնորհիվ։ Առավել մանրամասներ ներկայացված են www.azbukainterneta.ru կայքի «Մրցույթի մասին» (О конкурсе) բաժնում։

Հայաստանից մասնակիցները բազմիցս ստացել են մրցանակներ այս մրցույթի շրջանակներում։ Այսպես, 2015թ․ երեք հայաստանյան մասնակցի շնորհվել եին պլանշետներ, իսկ 2016թ․ մրցույթի արդյունքում խրախուսական մրցանակներ էին ստացել Կարեն Գրիգորյանը և Սվետլանա Առաքելյանը։

«Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի հայտ լրացնել և մասնակցել հնարավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 9-ը ներառյալ։