Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ԱՄԱՌԱԹՈՆ»․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ


«ԱՄԱՌԱԹՈՆ»․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ
17.06.2021

Ամառային ջերմ օրերին համընթաց՝ «Ռոստելեկոմ»-ը շարունակում է իր բաժանորդներին ներկայացնել հաճելի և նոր առաջարկներ։

Այս անգամ «ԱՄԱՌաթոն» հատուկ առաջարկի շրջանակներում ընկերության բաժանորդները հնարավորություն կստանան հունիսի 17-ից օգոստոսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ստանալ լրացուցիչ կոնտենտ՝ ի հավելումն իրենց փաթեթով նախատեսված առավելությունների։

Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար՝ թե՛ տարեկան, թե՛ անժամկետ պայմանագրերի դեպքում։

«ԱՄԱՌաթոն» հատուկ առաջարկի շրջանակներում նոր բաժանորդների համար, ինչպես տարեկան պայմանագիր կնքելու դեպքում, այնպես էլ անժամկետ պայմանագիր կնքելիս Wi-Fi սարքը կներառվի սակագնային փաթեթում։

Ընկերության կողմից առաջարկվող յուրաքանչյուր սակագնային փաթեթի համար տրամադրվելու է յուրահատուկ կոնտենտ (արագություն և հեռուստաալիքներ)։