Նորություններ
Հայոց բանակի օրվան ընդառաջ
25.01.2019
Հարգելի բաժանորդներ,
Հայոց բանակի օրվա կապակցությամբ՝ հունվարի 28-ին Ֆիլմադարանից գնված ֆիլմերի համար գումար չի գանձվի։ Առաջարկը գործում է առանձին ֆիլմ գնելու դեպքում, իսկ ֆիլմեր կարելի է ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ՝ անկախ սակագնային փաթեթից:
Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձինք, բացառությամբ այն բաժանորդների, ում մոտ ակտիվ է «5,10,20 կամ 100 դիտում» ֆիլմերի փաթեթներից մեկը: Նշված փաթեթներից մեկի ակտիվ լինելու դեպքում հունվարի 28-ին ձեռքբերված ֆիլմերի քանակի չափով կշարունակեն նվազել փաթեթում ներառված դիտումները: