Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ա ԹԻ ՎԻ – Ի 5 ՆՈՐ ԹԵՄԱՏԻԿ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ ՍՄԱՐԹ IP ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ


02.05.2016

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․ թ․ մայիսի 1-ից Ա Թի Վի հեռուստաընկերության 5 նոր թեմատիկ հեռուստաալիքները հասանելի են նաև Ռոստելեկոմի Սմարթ IP հեռուստատեսության բաժանորդների համար։

Բազմաժանր հեռուստաալիքների այս հիանալի համադրությունը կգոհացնի նույնիսկ ամենախստապահանջ հեռուստադիտողին՝ ապահովելով լիակատար հեռուստաժամանց:


Ֆիլմզոն (CH 201) - Անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար:

Բազմոց TV (CH 202) - Վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները:

Թավա TV (CH 203) - Որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար:

Հայ TV (CH 204) - Ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ հայտնի և սիրված հայ արտիստների կատարմամբ:

Կինոման (CH 205) - Հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը, նոր մեգահիթեր Կինոմանի եթերում: