Նորություններ
Նոր ծառայություն՝ Աուդիո–Կոնֆերանս
Օժանդակելով հատկապես այս օրերին պահանջված հեռավար աշխատանքային ձևաչափին՝ այս անգամ մենք ներկայացնում ենք Աուդիո–Կոնֆերանս ծառայությունը, որի միջոցով ընկերությունները կարող են կազմակերպել ժողովներ, քննարկումներ, վարել բանակցություններ անսահմանափակ քանակով օգտատերերի միջև՝ ընդամենը մեկ զանգով:
Աուդիո–Կոնֆերանս զանգեր հնարավոր է կազմակերպել բազմաքանակ օգտատերերի միջև՝ ընդամենը 1 հեռախոսահամարով՝ առանց որևէ հատուկ հավելյալ սարքավորման առկայության:
Աուդիո–կոնֆերանս ծառայությունը բազմաֆունկցիոնալ է՝ հագեցած տեխնոլոգիական տարատեսակ լուծումներով՝ որակյալ, ճկուն և հարմար:
Այս ծառայությունը Ռոստելեկոմի հերթական նորարական լուծումն է հեռավար աշխատանքի բարձր արդյունավետության համար:
Մանրամասներն՝ այստեղ