Նորություններ
Ռոստելեկոմն ընդլայնում է վճարումների իրականացման հնարավորությունները
Բաժանորդներին առավել մոտ գտնվելու և ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելու նպատակով «Ռոստելեկոմը» սկսել է վճարումներ ընդունել նաև մի շարք առաջատար բանկերի միջոցով:
Այսուհետ յուրաքանչյուր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդ ստացած ծառայությունների դիմաց ամսական վճարումները կարող է կատարել հետևյալ բանկերի մասնաճյուղերում՝
- Կոնվերս Բանկ (վճարում մասնաճյուղերում և առցանց, ինտերնետ-բանկից օգտվող հաճախորդների համար),
- Հայէկոնոմբանկ (վճարում մասնաճյուղերում),
- Առէսքիմբանկ (վճարում մասնաճյուղերում),
- Ամերիաբանկ (վճարում մասնաճյուղերում),
- Հայբիզնեսբանկ (վճարում մասնաճյուղերում):
«Հայաստանյան բաժանորդների աճին զուգընթաց «Ռոստելեկոմը» շարունակական աշխատանքներ է իրականացնում սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի հարմարավետությունը, և ելնելով նրանց կարիքներից՝ այսօր մեր համակարգերն ինտեգրացվել են նաև բանկերի հետ՝ պարզեցնելով վճարումների գործընթացը երևանյան և մարզային բնակիչների համար: Սա դեռ սկիզբն է, քանի որ սպասարկման բարելավումը ընկերության զարգացման առանցքային ուղղություններից է հանդիսանում: Մոտ ապագայում հայաստանյան մի շարք բանկեր նույնպես կմիանան այս գործընթացին:» - նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: