Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Անվճար WiFi Երևանի կենտրոնական պուրակներից մեկում


08.11.2014

Ռոստելեկոմը Երևանի կենտրոնի բարեկարգված պուրակում (որ գտնվում է Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում, ՀՀ ֆինանսների նախարարության հարևանությամբ) նոյեմբերի 8-ին մասնակցեց ծառատունկի: Միջոցառումը կազմակերպված էր Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ:

ԾառատունկՄաքուր ու բարեկարգ քաղաքում ապրել ցանկանում են բոլորը և նմանօրինակ ծրագրերի շնորհիվ է, որ Երևանը տեղացիներին ու հյուրերին ներկայանում է որպես հյուրընկալ, հարմարավետ և ժամանակակից քաղաք:

Բացի ծառատունկից, որին մասնակցեցին ընկերության ներկայացուցիչները, Ռոստելեկոմը հայտարարեց նաև այգում անվճար հանրային WiFi կապի տրամադրման մասին: Այսուհետ այգու բոլոր այցելուները կկարողանան վայելել լիարժեք հանգիստ՝ միաժամանակ օգտվելով բարձրորակ ինտերնետ կապից:

Հիշեցնենք, որ Ռոստելեկոմի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում դեռ 2012թ.-ից անվճար գերարագ WiFi կապից օգտվում են մի շարք երևանյան և մարզային հանրային այգիներ:


Ծառատունկ

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2012թ.-ից նախաձեռնել են որոշ համայնքային այգիներ WiFi ինտերնետ կապով ապահովելու աշխատանքները:

Այսօր մի շարք այգիներում հնարավոր է միանգամայն անվճար օգտվել Ռոստելեկոմի կողմից տրամադրվող որակյալ՝ գերարագ, WiFi ինտերնետ կապից:








Հետևյալ այգիներում շուրջօրյա կարող եք անվճար օգտվել Ռոստելեկոմի տրամադրած WiFi ինտերնետ կապից՝

  • Երևանի կենտրոնի պուրակ
  • Մաշտոցի պուրակ,
  • Հալաբյան փողոցին հարող այգի,
  • ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգի,
  • Դավիթաշեն համայնքային այգի,
  • Սասունցի Դավթի հրապարակի,
  • ք. Աբովյանում, եկեղեցուն հարող տարածք,
  • ք. Կապան, երեք հանրային այգիներ:

 

Ռոստելեկոմը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք զբոսանքի և հանգստի վայրերում առավել հասանելի են դարձնում կապի ժամանակակից միջոցները: