Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Անցում նոր Սմարթ հեռուստատեսություն ծառայությանը


20.11.2015

 

Հարգելի՛ Բաժանորդներ,

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ս. թ. նոյեմբերի 23-ին ավտոմատ կերպով դադարեցվելու է հին IPTV ծառայության մատուցումը՝ տեխնիկական  հնարավորության բացակայության հիմքով, և անհրաժեշտ է անցում կատարել նոր Սմարթ հեռուստատեսության ծառայությանը։

Սմարթ հեռուստատեսություն ծառայությանն անցնելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման մոտակա սրահ և փոխարինել հին սարքը նոր SmartBox սարքով, որը ցանկացած հեռուստացույց կվերածի նոր սերնդի Սմարթ հեռուստացույցի։

Դուք նաև կարող եք զանգահարել 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին. Ռոստելեկոմի աշխատակիցները սիրով և մեծ պատրաստակամությամբ կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։