Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ալիքների համարակալման փոփոխություն


27.11.2018

Հարգելի բաժանորդներ,


Ռոստելեկոմը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից նախատեսվում է ալիքների համարակալման փոփոխություն։ Յուրաքանչյուր կատեգորիայի ալիքներին կտրամադրվի 100-ական համար։ 

Ալիքների նման դասավորվածության հիմնական առավելություններն են՝

  • Կարիք չի լինի հիշելու յուրաքանչյուր հեռուստաալիքի համարը, ընդամենը պետք է հիշել 10 թիվ՝ ըստ կատեգորիայի
  • Բոլոր ալիքները կդասավորվեն տրամաբանորեն՝ ըստ իրենց ժանրի ու ուղղվածության
  • Ալիքներ ավելացնելիս/հեռացնելիս համարների փոփոխությունը կկատարվի միայն այդ ժանրի ալիքների ցանկում
 
Ժանրհամար
ընդհանուր ուղղվածության 0-99
ժամանցային 100-199
ուսուցողական 200-299
երաժշտական 300-399
ֆիլմ 400-499
մանկական 500-599
սպորտ 600-699
մեծահասակների 700-799
լրատվական 800-899
մարզային 900-999