Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմը միացել է համաքաղաքային շաբաթօրյակին


23.03.2013

Субботник Ростелеком

Ռոստելեկոմի անձնակազմը միացավ համաքաղաքային շաբաթօրյակին. Դավիթաշենի համայնքային այգում եվ Էրեբունի փողոցի հատվածում մարտի 23-ին միահամուռ ուժերով մաքրման աշխատանքներ իրականացվեցին:

Համաքաղաքային շաբաթօրյակին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Ռոստելեկոմ ընկերության աշխատակազմը՝ ընկերությունը կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և հրավիրել էր բոլոր ցանկացողներին միանալու: 

Ընկերության աշխատակիցների կողմից մաքրման աշխատանքներ իրականացվեցին Դավիթաշենի համայնքային այգում (I և II թաղամասերի միջնամասում), ուր գործում է նաև ընկերության անվճար WiFi ինտերնետ կապը: 

Մաքուր և բարեկարգված այգում առավել հաճելի է հանգստի կազմակերպումը համատեղել ինտերնետ ծառայություններից օգտվելու հետ:

Նման ծրագրերի շնորհիվ Երևան քաղաքը և տեղաբնակներին, և հյուրերին ներկայանում է որպես հյուրընկալ քաղաք՝ ավելի հարմարավետ դարձնելով կյանքը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մաքրման աշխատանքներ իրականացվեցին նաև Էրեբունի փողոցի ընկերության սպասարկման սրահին հարող տարածքում:

Հայաստանում «Ռոստելեկոմե ապրանքանիշի ներքո ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կողմից մատուցվող ծառայություններն արդեն իսկ հասանելի են Երևան քաղաքի որոշ համայնքներում և շուտով բոլորը հնարավորություն կստանան օգտվելու ընկերության բարձրակարգ ծառայություններից:

ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ կոչ է անում բոլոր երևանաբնակներին միանալ մաքրման աշխատանքներին՝ մաքուր քաղաքը մեր և մեր երեխաների առողջության գրավականն է: