Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Առցանց գրանցում Cloud ԱՀԿ ծառայության համար


24.03.2020

Ռոստելեկոմը մշտապես ընդայնում է մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հանդես գալով արդի տեխնոլոգիաներին հանահունչ լուծումներով։

Ելնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակից և օժանդակելով ներկայումս ներդրված հեռահար աշխատանքային ձևաչափին՝ մենք այս անգամ առաջարկում ենք Cloud ԱՀԿ ծառայությանն ԱՌՑԱՆՑ և ԱՊԱՀՈՎ միանալու, ինչպես նաև արդեն գործող ծառայության կարգաբերումները փոխելու հնարավորություն։

Cloud ԱՀԿ համակարգը ընկերություններին հնարավորություն է ընձեռում միացնել բոլոր հեռախոսները և կառավարել հեռախոսազանգերը մեկ համակարգում՝ ստեղծելով աշխատանքային հաղորդակցության հարմարավետություն և բիզնեսի զարգացման խոստումնալից հեռանկարներ այժմ արդեն անմիջապես ՏՆԻՑ:

Cloud ԱՀԿ ծառայության տեխնիկական հնարավորություններին և առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ