Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Նոր հեռուստաալիք՝ СТС Kids


08.07.2019

Հարգելի բաժանորդներ, 

Սույն թվականի հուլիսի 8-ից սկսած, կարող եք դիտել СТС Kids մանկական նոր հեռուստաալիքը Ռոստելեկոմի ցանցում։ Հեռուստաալիքը կարող եք գտնել 516 համարի ներքո։ 

СТС Kids հեռուստաալիքի բոլոր մուլտֆիլմերն ու հաղորդումները հաստատված են Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մասնագետների կողմից, ինչը երաշխավորում է երեխաների անվտանգությունը։ Բացի դրանից, հեռուստաալիքի բովանդակությունը ճանաչողական է և երեխաներին կօգնի հասկանալ աշխարհը, սովորել վարվելակերպի ճիշտ կանոնները և ինչպես գործել կյանքի տարբեր իրաիճակներում։  

Սպասեք նոր անակնկալների Ռոստելեկոմից։