Նորություններ
Ուսումնական տարվա սկզբին անակնկալ "Ռոստելեկոմի" կողմից. ընկերության ծառայությունները հասանելի են արդեն Դավիթաշեն համայնքում
Սեպտեմբերի 5-ին ժամը 19:00 Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում (3 թաղ. 13/1 հասցեով) գործարկվեց "Ռոստելեկոմի" երկար սպասված՝ թվով տասնմեկերորդ, իսկ Երևան քաղաքում՝ երրորդ, վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում:
Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Դավթաշեն համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել "Ռոստելեկոմի" ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:
Դավթաշենի համայնքային այգում դեռ 2012թ. վերջից է գործում "Ռոստելեկոմի" անվճար WiFi ծառայությունը և համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունեն օգտվելու ընկերության Ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից իրենց իսկ բնակարաններում:
“Ռոստելեկոմի” ծառայություններին համայնքի վաճառքի և սպասարկման սրահում սեպտեմբերի 5-10-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու “Արծաթ” տեսակի գեղեցիկ հեռախոսահամարներ:
Հիշեցնենք, որ "Ռոստելեկոմի" վերջերս ներկայացված անակնկալներից "Գիշերային արագացումից" դեռ մեկ ամիս կկարողանան օգտվել Դավիթաշեն համայնքի բնակիչները (ծառայությունը բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և գիշերային ժամերին (00:00-08:00) օգտվելու ինտերնետից առանց արագության սահմանափակման):