Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԽՈՍԵՑԻՆ ԵԶԱԿԻ՝ "EPIC" ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ


ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԽՈՍԵՑԻՆ ԵԶԱԿԻ՝
11.07.2017

EPIC միջազգային նախագծի շրջանակներում կայանալիք EPIC Օpen Air Rock Fest 2017 նախագծի մամլո ասուլին կազմակերպիչները ներկայացրին միջոցառման նպատակը, ծանոթացրին մասնակցության պայմաններին և օրակարգին:

Մամլո ասուլիսին ներկա էին "EPIC" նախագծի համահիմնադիրներ, ինչպես նաև գործընկեր կառույցների և ընկերությունների՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի ռոք ասոցիացիայի, "Ռոստելեկոմ" Հայաստանի, "Ռադիո Վան"-ի և խմբերի ներկայացուցիչներ։
"Ռոստելեկոմը" աջակցում է նախագծի իրականացմանը և կազմակերպչական աշխատանքներին, փառատոնին ներկայանալու է առանձին տաղավարով։

EPIC Օpen Air Rock Fest 2017 կմեկնարկի օգոստոսի 12-13-ը Ծաղկաձոր քաղաքում:

EPIC Օpen Air Rock Fest2017-ը արդեն իսկ ճանաչվել է ԱՊՀ երկրների տարածքում անցկացվելիք լավագույն 5 երաժշտական փառատոններից մեկը։

"Սա հրաշալի տոն է ոչ միայն ռոքասերների այլ նաև բոլոր երաժշտասերների, ինչպես նաև իրենց երաժշտական էմոցիաները բացահայտել ցանկացողների համար: Փառատոնի նպատակն է միավորել հազարավոր երաժշտասեր մարդկանց, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հույզերի, էներգետիկայի բախումը կվերածվի իսկական հրավառության:

Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել հայտնի ռոք խմբերի կենդանի կատարումները",—նշեցին փառատոնի հիմնադիրները։

Միջոցառմանը հանդես կգան ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Եվրոպայից և այլ երկրներից հրավիրված երաժիշտներ: Մասնակից խմբերի կազմում են ԴՈԳՄԱ / DOGMA, Vostan Hayots - Ոստան Հայոց, Vordan Karmir, EMPYRAY, Rozen Tal, Nemra, Vishup Ensemble, The Black Marrows: 

Նախագծի մասին մանրամասները ներկայացված են կայք-էջում հետևյալ հղումով՝ https://epicstudy.org/rockfest/։