Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Նոր առաջարկ՝ Ուրախ շաբաթ կիրակի


04.07.2020

Հետևելով մեր կողմից ի սկզբանե որդեգրած բաժանորդամետ ռազմավարությանը՝ մենք կրկին ներկայացնում ենք առաջարկ, որը լիովին արտահայտում է մեր բարձր գնահատանքը մեր բաժանորդների նկատմամբ:

Այս անգամ Ռոստելեկոմը հանդես է գալիս նախադեպը չունեցող և ոլորտում բացառիկ «Ուրախ շաբաթ կիրակի» առաջարկով, որի շրջանակում բոլոր այն բաժանորդները, ովքեր պարտաճանաչ կվճարեն Ռոստելեկոմի ծառայությունների դիմաց, յուրաքանչյուր ամիս հնարավորություն կունենան ողջ ամսվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին, ստանալու առավելություններ:
Մասնավորապես, Տրիո, Դուո և Սմարթ սակագնային փաթեթների բաժանորդները կստանան անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից, իսկ ինտերնետի Մոնո սակագնային փաթեթի բաժանորդները՝ մինչև 100 Մբ/վ արագություն:

Այս առավելություններից կարող են օգտվել միայն այն բաժանորդներն, ովքեր սահմանված ժամկետում կվճարեն յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց և տվյալ ամսվա ընթացքում չեն ունենա ծառայությունների կասեցում ժամկետանց պարտքի պատճառով:
Մենք գնահատում ենք մեր բաժանորդների պարտաճանաչ լինելը:

Մանրամասներն՝ այստեղ