Նորություններ
Hybrid Edu ուսուցողական հեռուստաալիքը կվերահեռարձակվի
Կրթությունը բոլորինն է… Ռոստելեկոմը նոր Hybrid Edu ուսուցողական հեռուստաալիքի վերահեռարձակման հնարավորություն կտա ՀՀ այլ մալուխային հեռուստատեսության օպերատորներին:
Ինչպես հայտարարել ենք դեռևս մարտի 19-ին, մեր բաժանորդներին հասանելի ենք դարձրել նոր Hybrid Edu ուսուցողական հեռուստաալիքը (CH 121), որով հեռարձակվում են ՀՀ հանրակրթական դպրոցների հեռավար տեսադասերը, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային ռեսուրսները:
Իսկ այսուհետ ընկերությունը չի սահմանափակվի միայն իր բաժանորդներին Hybrid Edu հեռուստաալիքի հասանելիության տրամադրմամբ: Ռոստելեկոմը նշված հեռուստաալիքի վերահեռարձակման հնարավորություն կընձեռի մալուխային հեռուստատեսության բոլոր այն մատակարարներին, որոնք նման ցանկություն կհայտնեն՝ այսպիսով հեռավար ուսուցում ստանալու հնարավորություն ընձեռելով հեռուստադիտողների ավելի մեծ լսարանի:
Կրթությունը բոլորինն է, և Ռոստելեկոմն այն հասանելի կդարձնի ՀՀ էլ ավելի շատ քաղաքացիների համար: