Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Սովորե՛ք անգլերեն Ռոստելեկոմի հետ` առանց հավելյալ վճարի


07.11.2019

Նոր ուսուցողական բաժին Ռոստելեկոմի բոլոր ուսումնատենչ բաժանորդների համար՝ In-Class անգլերեն:

Եթե Դուք հանդիսանում եք Ռոստելեկոմի Սմարթ TV բաժանորդ, ապա In-Class անգլերեն հարթակի միջոցով Դուք հնարավորություն եք ստանում առանց որևէ վճարի սովորելու և բարելավելու Ձեր անգլերեն լեզվի իմացությունը։ 

Սերիալներ բաժնում տեղակայված այս դասընթացը մշակվել է «New Way» ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետների կողմից՝ անգլերենի ուսուցման ESL և EFL համակարգերի ստանդարտներին համապատասխան։

Ի դեպ՝ դասընթացը հայալեզու է։

In-Class անգլերեն – տիրապետե՛ք այժմյան իրականության ամենապահանջված և համաշխարհային գերիշխող դիրք գրավող լեզվին՝ անգլերենին:

In-Class բաժինը պարբերաբար ընդլայնվելու է՝ ներառելով ուսուցողական բնույթի տարատեսակ բովանդակություն: