Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ


01.11.2016

Հարգելի՛ Բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ (ՊԱՄԳ) կողմից առանց որևէ պատճառի ս․թ․ նոյեմբերի 1-ից միակողմանիորեն դադարեցվել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ  (Ռոստելեկոմ) ցանցի միջոցով «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ կողմից Արմենիա ԹԻՎԻ, ԱԹԻՎԻ և Արմնյուզ հեռուստաընկերությունների վերահեռարձակման պայմանագիրը։

Տեղեկացնենք նաև, որ մեր գործընկերոջ՝ «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ կողմից իրականացվել են «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ  հանդեպ եղած պայմանագրային բոլոր պարտավորությունները։

Չնայած բանավոր և գրավոր խնդրանքներին՝ «ՊԱՄԳ» ՓԲԸ կողմից որևէ առաջարկ ընկերությանն առ այսօր չի տրամադրվել։

Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեր գործընկեր «Պանարմենիան Մեդիա Գրուպ» (ՊԱՄԳ) ՓԲԸ հետ բանակցային կարգով, ինչպես նաև օրենքի շրջանակներում, խնդրին լուծում տալու համար։

 

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ  (Ռոստելեկոմ) և «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է առավելագույնը մեր բաժանորդների շահերը պաշտպանելու համար։

Նոր զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ հաղորդագրությունով։