Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


31.05.2016

Շուտով ամառ է․․․ Ամռան առաջին օրը նշանավորվում է մի շատ գեղեցիկ և գունավոր տոնով՝ երեխաների պաշտպանության միջազգային օրով։ Մենք ունենք մեկ ամբողջ օր, որպեսզի գունավորենք մեր բալիկների հեքիաթային աշխարհը՝ լցնելով այն փուչիկներով, հեքիաթային հերոսներով, ժպիտներով և մանկական խինդ ու ծիծաղով։ 

Բայց սպասե՛ք, Ռոստելեկոմ այդ մեկ օրը կդարձնի տասնօրյակ՝ լի սիրված մուլտհերոսներով, գույներով ու անմոռանալի տպավորություններով։

Եվ այսպես, հունիսի 1-ից  10-ն ընկած ժամանակահատվածում Սմարթ հեռուստատեսության մանկական ԲՈԼՈՐ հեռուստաալիքները հասանելի կլինեն Ռոստելեկոմի ԲՈԼՈՐ բաժանորդների համար,   ինչպես նաև բաժանորդները կկարողանան գնել 30 արտասահմանյան ամենասիրելի մուլտֆիլմերի «Մուլտ» փաթեթն ընդամենը 1 դրամով։

Շնորհավորում ենք բոլոր բոլորին, քանզի յուրաքանչյուրս էլ կյանքի ցանկացած փուլում մնում ենք երեխա՝ իր անձնական հեքիաթի գողտրիկ աշխարհում…