Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՀՀ Վարչապետին են ներկայացվել "Ռոստելեկոմի" կողմից ՀՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերը


 ՀՀ Վարչապետին են ներկայացվել
04.10.2013

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ս.թ. հոկտեմբերի 3-ին ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը: 

Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը:

Ռուսական ընկերությունը նախատեսում է մինչ 2017 թվականը Հայաստանում ներդնել 26 մլն դոլար: «Ռոստելեկոմ»-ի ղեկավարը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել ՀՀ բազմաթիվ քաղաքներ: 

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր: