Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ավելի արագ ինտերնետ, ավելի շատ հեռուստաալիքներ ու սիրված ֆիլմերի տեղատարափ


30.12.2014

Ռոստելեկոմը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ և հայտարարում իր նոր առաջարկի մասին: Ստացեք Էլ ավելի արագ ինտերնետ, ավելի շատ հեռուստաալիքներ ու վայելեք սիրված ֆիլմերի տեղատարափը:

Հանգստյան օրերին՝ հունվարի 1-ից  15-ը ներառյալ, վայելեք ինտերնետի կրկնապատիկ արագություն Ռոստելեկոմի հետ: Եթե Դուք օգտվում եք Հիբրիդ ԹիՎի, Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր տարեկան կամ Տրիո կոնստրուկտոր տարեկան+ սակագնային փաթեթից, ապա հնարավորություն կստանաք դիտել բոլոր այն հեռուստաալիքները, որոնք ներառված չեն Ձեր փաթեթում: Ավելին, Ռոստելեկոմի հեռուստատեսության ծառայության բոլոր բաժանորդները կարող են դիտել 25 ամանորյա և նորագույն ֆիլմերը ընդամենը 1 դրամով:

Ռոստելեկոմի ամանորյա առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձանց համար նախատեսված սակագնային փաթեթների համար: