Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Գիշերային կրկնակի արագացում


01.03.2014

Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին՝ էլ ավելի հասանելի դարձնելով գերարագ ինտերնետը գարնանային ամիսներին:

Գիշերային կրկնակի արագացումՄինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Անլիմ, Անլիմ ժամկետային, Անլիմ ժամկետային + և Անլիմ գործընկեր սակագնային փաթեթների 10 Մբ/վ, 14 Մբ/վ և 17 Մբ/վ արագությամբ առաջարկների համար գիշերային ժամերին (01:00 - 09:00) Ինտերնետի արագությունը կկրկնապատկվի՝ դառնալով համապատասխանաբար 20 Մբ/վ, 28 Մբ/վ և 34 Մբ/վ:

22 Մբ/վ և 33 Մբ/վ Ինտերնետի արագությամբ Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային, Տրիո կոնստրուկտոր ժամկետային + սակագնային փաթեթների բոլոր բաժանորդները նույնպես ակցիայի շրջանակներում կստանան կրկնակի արագություն գիշերային ժամերին՝ համապատասխանաբար 44 Մբ/վ և 66 Մբ/վ:

Ռոստելեկոմը կարևորում է իր բաժանորդների կարծիքը՝ մշտապես հասանելի դարձնելով որակյալ ծառայություններն ու նոր հնարավորությունները ոչ միայն նոր, այլև գործող բաժանորդներին: