Նորություններ
Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն այսուհետ ապահովված է ինտերնետ հասանելիությամբ: Ռոստելեկոմն արդեն այստեղ է.
Հունիսի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը՝ այստեղ կառուցվել է ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով են ապահովվելու հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:
Անակնկալները Ռոստելեկոմի կողմից այսքանով չեն ավարտվել և ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվել է նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները:
Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով:
Ռոստելեկոմի ծառայությունները Նուբարաշենի բնակիչներին հասանելի էին դեռ 2013թ. մարտ ամսից, և ծառայությունների բարձր որակի մասին են վկայում արդեն իսկ ծառայությունից օգտվող շուրջ 300 բաժանորդները:
Ռոստելեկոմը մշտապես աջակցում է երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը:
Առաջիկայում ընկերությունը նախատեսում է նոր նախագծեր ու ծրագրեր իրականցնել ոչ միայն այս հաստատության այլ նաև մի շարք հաստատություններում, որոնք կնպաստեն երիտասարության շրջանում ինտերնետ ռեսուրսներից արդյունավետ և անվտանգ օգտվելուն: